«Իսպանական ֆուտբոլը հարմարեցված է Նեյմարի հատկանիշներով: 8 ամիս առաջ նա կարող էր տեղափոխվել Անգլիա, բայց ես և նրա հայրը ասեցինք, որ դա իր ոճին չի համապատասխանի»:-ասել է Պելեն:
Ֆուտբոլի արքա Պելեն դարձել է Նեյմարի առաջնորդը, խորհուրդ տալով նրան տեղափոխվել «Ռեալ»: «Սանթոսի» նախագահը ֆուտբոլիստին կփորձի պահել մինչև 2014-ի ԱԱ-ը,-ասել է Պելեն AS-ին տված հարցազրույցի ժամանակ: Նա լավ խաղացող է, և նրա ապագան պարզ կդառնա Լիբերտադորեսի գավաթի եզրափակչից հետո, որտեղ թիմը կմրցի «Պենյառոլի» հետ: «Նեյմարը կարող է խաղալ Իսպանիայում: Իսպանական ֆուտբոլը հենց նրա համար է: Նեյմարը 8 ամիս առաջ կարող էր տեղափոխվել Անգլիա, սակայն ես նրան ասեցի, որ անգլիական ֆուտբոլը իրենը չէ»,-ասել է Պելեն:
Ինչ վերաբերվում է համաշխարհային ֆուտբոլին նա ասաց.«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մեսսին է, կասկած չի հարուցում այն, որ Ռոնալդուն նույնպես կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, նրա կարողությունները շատ են: Ես շատ կցանկանայի, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ լիներ Նեյմարը, քանի որ նրա տաղանդը 19 տարեկանում ապշեցուցիչ է: Ես վստահ եմ, որ մի օր կտամ այդ մրցանակը Նեյմարին»:
Պելեն խոսեց նաև Մարադոնայի արած արտահայտության մասին, որ Նեյմարը Պելեի նման անկիրթ է: Մարադոնան սիրում և հարգում է ինձ, ոչ մի կասկած չունեմ, նույն վերաբերմունքը ես եմ ցուցաբերում նրա նկատմամբ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: