2011/06/12

ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՓՆՏՐՈՒՄ Է ԼԱՍԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂԻՆ `



Մարզչի կարծիքով այս տարի թիմում այլև չեն մնա Գագոն և Լասը, ինչի համար Մոուրինյոն սկսել է ֆրանսիացուն փոխարինող փնտրել:
Հաջորդ տարի թիմի կենտրոնը հզորացնելու համար դեռևս կա 3 տարբերակ, դրանք են` Միքայել Էսիենը, Մոհամեդ Սիսոկոն և Յան Մ'Վիլլան: Էսիենը Մոուրինյոին շատ էր դուր գալիս դեռ նրա «Չելսին» գլխավորելու ժամանակվանից և հենց իր խնդրանքով էր Աբրամովիչը գնել նրան: Գանացի ֆուտբոլիստի առավելություններից մեկը խաղի ընթացքում դաշտի ամբողջ լայնությամբ գործելն է: 28 ամյա կիսապաշտպանին գնելու խնդիրը միայն նրա տրանսֆերային արժեքն է, որը կազմում է 40 մլն եվրո: Ֆուտբոլիստը վերջին երկու տարում լուրջ ֆիզիկական խնդիրների առջև է կանգնում և նրան հաճախակի խանգարում էին խաղալ վնասվածքները: Հիշեցնենք, որ «Չելսին» նրան 2005 թվականին գնել է 38 մլն եվրոյի դիմաց: Մեկ այլ տարբերակ է 20 ամյա ֆրանսիացի Յան Մ'Վիլան, ով հանդես է գալիս «Ռենում» և համարվում է ֆրանսիական լիգայի այս տարվա բացահայտումներից մեկը: Նրա տրանսֆերի հարցում խնդիրը նորից գնի մեջ է: 20 ամյա կիսապաշտպանի համար «Ռենը» պահանջում է 30 մլն եվրո, քանի որ վերջերս է երկարաձգել պայմանագիրը նրա հետ մինչ 2015 թվականը: Իսկ ահա վերջին տարբերակը համարվում է Մոմո Սիսոկոն, ում Մոուրը ցանկանում էր ձեռք բերել դեռ այս ձմռանը, բայց չգնեց քանի որ Լասը մնաց թիմում: Իսկ հիմա ամռանը Լասը հաստատ կլքի ակումբը, և Սիսոկոյին գնելու հնարավորությունը բարձրանում է: «Յուվենտուսի» կիսապաշտպանի մոտ առավելություն է նաև այն, որ մալիացի ֆուտբոլիստը իսպանական պրեմիերայում հանդես գալու փորձ ունի (նա 2003 - 2005 թթ հանդես է եկել «Վալենսիայում»): 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև