Մադրիդի «Ռեալը» մոտ օրերս պայմանագիր կստորագրի Լիսաբոնի «Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի հետ, հաղորդում է Marca-ն:
Պարբերականի տեղեկացմամբ` 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կկազմի 22 մլն եվրո, ի դեպ պորտուգալացիները Կոենտրաոյի համար, ով կարող է խաղալ նաև պաշտպանությունում, նախնական պահանջել էին 30 միլիոն:
Ամենից շատ պորտուգալացուն «Արքայական ակումբ» էր ձգտում տեղափոխել նրա հայրենակից Ժոզե Մոուրինյոն:
Սպասվում է, որ շուտով «Ռեալը» կհայտարարի ֆուտբոիստի տրանսֆերի մասին: Կոենտրաոն կդառնա վերջերս ակումբ տեղափոխված չորրորդ նորեկը` Նուրի Շահինից («Բորուսիա»), Համիդ Ալթինթոփից («Բավարիա») և Խոսե Մարիա Կալյեխոնից («Էսպանյոլ») հետո:
Կոենտրաոն մոտակա մի քանի ժամվա ընթացքում նույնիսկ կարող է տեղափոխվել Մադրիդ:
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: