2011/06/03

«ԱՐՍԵՆԱԼԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԻԳՈւԱԻՆՈՎ՝



Դեռ չորեքշաբթի խոսվում էր այն մասին, որ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»,
բայց ահա «Daily Mail» պարբերականը հրապարակել է մեկ այլ տեղեկատվություն: Այս անգամ խոսքը Լոնդոնի մեկ այլ ակումբի` «Արսենալի» մասին է: Ասվում էր, որ Արսեն Վենգերը իր հերթին ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակվողական գիծը` գնելով «Ռեալի» հարձակվող Իգուաինին: Արսեն Վենգերը ասել է.
«Ես վստահ եմ, որ շուտով Կուն Ագուերոն կտեղափոխվի Մադրիդի առաջին ակումբ»:
Բայց մյուս կողմից Մադրիդում չեն ուզում, որ Իգուաինը հեռանա: Այդ ամենին համամիտ է նաև գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ամեն դեպքում պորտուգալացի մասնագետը այս մրցափուլում չկարողացավ լիովին օգտվել արգենտինացու ծառայություններով, քանի որ վերջինս վնասվածք ուներ: 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև