2011/06/03

Մոուրինյո. Բենզեման և Իգուաինը տրանսֆերի չեն հանվել`



Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է մի քանի ֆուտբոլիստների մասին, հայտնում է Marca-ն։

Վերջին ժամանակներում իսպանական ԶԼՄ-ները շատ են խոսում «Ռեալի» հարձակվողներ Կարիմ Բենզեմայի և Գոնսալո Իգուաինի մասին։ Չէր բացառվում, որ երկու խաղացողներն էլ կարող էին լքել «Արքայական ակումբը»։ Խոսվում էր նաև «Ատլետիկոյի» հարձակվող Սերխիո Ագուերոյի` «Ռեալ» տեղափոխվելու մասին։
«Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել Իգուաինի և Բենզեմայի հետ, դրա համար մենք նրանց տրանսֆերի չենք հանում։ Դրա վերաբերյալ ակումբում տարաձայնություններ չկան։ Իսկ ինչ վերաբերում է Ագուերոյին` նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն Ագուերոն «Ատլետիկոյի» խաղացողն է», - ասել է պորտուգալացի մասնագետը։
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև