
Կիրակի` Հունիսի 5-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի կունենա «Ռեալի» և «Բավարիայի» վետերանների բարեգործական հանդիպում:
Ակնկալիքները մեծանում են:Կիրակնօրյա բարեգործական հանդիպման տոմսերից 65.000-ը արդեն վաճառված է: Կիրակի` Հունիսի 5-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալի» վետերաններին կհյուրընկալվեն «Բավարիայի» վետերանները: Հանդիպումից ստացված եկամուտը ամբողջովին տրվելու աֆրիկական դպրոցներին:
Այդ հանդիպմանը «Ռեալից» կմասնակցեն` Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն, Շուկերը, Մորիենտեսը, Իվան Էլգերան, Բուտրագենյոն, Բույոն, Ռեդոնդոն, Սանտիլյանան և այլ ճանաչված մարդիկ, ովքեր մեծ հետք են թողել ակումբի պատմության մեջ:
Տոմսերը գնելու համար այցելեք Realmadrid.com պաշտոնական կայք, ինչպես նաև կարող եք գնել հեռախոսով, կամ այցելել «Սանտիագո Բեռնաբեուի» գրասենյակ, որը բաց կլինի տեղի ժամանակով ժամը 10:00-ից մինչև 19:00, և Հունիսի 5-ին` նախքան խաղի մեկնարկը:
Realmadrid.com
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: