Այսօր «Սանտիագո Բերնաբեու» մարզդաշտի մամլո սենակոււմ տեղի ունեցավ «Հայիթին իրականություն է» բերեգործական ճաշկերույթի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնկացում էին «Հայիթին իրականություն է» և «Realmadrid» հիմնադրամները:
Բարեգործական ճաշկերույթը տեղի կունենա հուլիսի 5-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզդաշտի ռեստորաններից մեկում: Շնորհանդեսին մասնկացում էին «Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան և հիմնադրամի գործադիր տնօրեն Էնրիկե Սանչեսը:
Շնորհանդեսը ղեկավարում էր Աննա Իգարտիբուրուն: Մասնակցել են նաև Վիոլետա Ազուր-Չարլզը, Չորչոն Մասիասը (Իսպանիայում Հայիթիի դեսպան) և Խոսե Միգել դե Արոն («Հայիթին իրականություն է» բերեգործական հիմնադրամի նախագահ): Բոլորը ցույց տվեցին իրենց աջակցությունը այս տոնական ընթրիքին: Շահույթը պետք է տրամադրվի Հայիթիի «Սան Խերարդո» քոլեջի վերականգման աշխատանքների համար:
Իր ելույթում Էնրիկե Սանչեսը նշեց Հայիթիի անբարենպաստ պայմանները: Նշեց նաև, որ հիմնադրամի հիմնական նպատակն է օգնել այս երկրին: Իր հերթին այս ամենին անդրադարձել է նաև Կարանկան.«Դա շատ կարևոր է, որ ժամանակի ընթացքում հիմնադրամը ոչ մի ֆինասական խթանի չի հանդիպի: Չպետք է մոռանալ, թե հիմա ինչքան վատ իրավիճակ է Հայիթիում»:
Ճաշկերույթի համար նախատեսվել է 3000 տեղ: Տոմսերը կարելի է գնել, այցելելով www.haitiesreal.com կայք, որտեղ և կարող եք նվիրատվություն անել այս հիմնադրամին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: