<<Սակայն դա դեռ բոլորը չէ>>: Նոր հայտարարությամբ է հանդես եկել Սանթոսի նախագահը և նշել, որ բարոյական նորմերի համաձայն, բանակցելու իրավունքը տրվելու է այն ակումբին, որն առաջինն է դիմել իրենց: Իսկ առաջին ակումբը, որը Սանթոսին դիմել է Նեյմարի համար, դա Լոնդոնի Չելսին է:
«Չենք ցանկանում վաճառել Նեյմարին, սակայն գոյություն ունի պայմանագիրը խզելու համար նախատեսված փոխհատուցում: Հինգ ակումբներ առաջարկում են այդ գումարը և մեզանից իրավունք են խնդրել, որպեսզի բանակցեն ֆուտբոլիստի հետ: Մենք սակայն, ինչպես բարոյական նորմերն են թելադրում, այդ իրավունքը կտանք առաջին թիմին, որը մեզ մոտեցել է այդ հարցով և դա Չելսին է»,- մասնավորապես ասել է Ռիբեյրոն:
Սանթոսի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ խոսակցությունները կարծես թե վերջ չունեն, քանի որ ամեն օր հայտնվում են նոր իրողություններ և հայտարարություններ, որոնք էլ ավելի խառնաշփոթ են մտցնում այդ թեմայի շուրջ: Վերջերս հստակ նշվում էր, թե ֆուտբոլիստը համաձայնության է եկել Մադրիդի Ռեալի հետ, սակայն ինչպես ցույց են տալիս զարգացումները՝ դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Սանթոսի նախագահ Ալվարո Ռիբեյրոն, օրերս հայտարարեց, թե հինգ ակումբներ առաջարկ են ներկայացրել և պատրաստ են վճարել այն 45 միլիոն եվրոն, որը սահմանված է Նեյմարի պայմանագրով, եթե նա ժամանակից շուտ ցանկանա լքել բրազիլական թիմը և ֆուտբոլիստը պետք է որոշի, թե որտեղ է ցանկանում շարունակել ֆուտբոլային իր կարիերան:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: