Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՈՒԵՖԱ-ի վճռաբեկ կոմիտեն, հունիսի 30-ին որոշում կկայացնի կկայացնի Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի գործի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն, պորտուգալացի մասնագետի կատարած հայտարարությունների համար, նրան որակազրկել է եվրոգավաթային հինգ խաղով, ինչպես նաև 50 000 եվրո գումարով: Այդ որոշումը բողոքարկվել է Մադրիդի Ռեալի կողմից, որի պատճառով էլ ՈՒԵՖԱ-ի վճռաբեկ կոմիտեն կանցկացնի նոր քննութուն, որի ընթացքում արտահայտվելու հնարավորություն կունենա նաև Մոուրինիոն, ինչպես նաև, նա կարող է լսել եվրոպական ֆուտբոլային կառույցի պաշտոնյաների կարծիքը այդ հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ այդ հարցում, Մոուրինիոյին օգնելու է բելգիացի հայտնի դատապաշտպան Ժան-Լուի Դյուպոնը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: