2011/06/07

Աշխարհի գավաթ-2014. Հայաստանի հավաքականը 4-րդ զամբյուղում է`



ՈւԵՖԱ-ն ըստ զամբյուղների դասակարգել է ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի մասնակից ազգային հավաքականներին:

Հայաստանի հավաքականը  Լիտվայի, Ալբանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Վրաստանի, Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի եւ Լեհաստանի հավաքականների հետ 4-րդ զամբյուղում է: Հուլիսի 30-ին կայանալիք խմբերի վիճակահանության ժամանակ Հայաստանի հավաքականն այդ թիմերից ոչ մեկի հետ նույն խմբում չի լինի:

Վիճակահանության զամբյուղների կազմը.
1 – Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Անգլիա, Պորտուգալիա, Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Հունաստան.
2 – Սերբիա, Սլովենիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Սլովակիա, Դանիա, Շվեդիա.
3 – Թուրքիա, Չեխիա, Իսրայել, Իռլանդիա, Ուկրաինա, Բելգիա, Ռումինիա, Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա.
4 – Լիտվա, Ալբանիա, Հունգարիա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Լեհաստան.
5 – Ավստրիա, Էստոնիա, Լատվիա, Ֆինլանդիա, Մակեդոնիա, Մոլդովա, Կիպրոս, Ադրբեջան, Ուելս
6 – Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Ֆարերյան կղզիներ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Մալթա, Անդորրա, Սան Մարինո.
Թիմերը կբաժանվեն 9 խմբերի: Եզրափակիչ մրցաշար դուրս կգան խմբերի հաղթողները: Եվս չորս ուղեգիր անցումային հանդիպումներում կվիճարկեն խմբերում երկրորդ տեղերը գրաված ութ հավաքականներ:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև