2011/06/17

Եվրո-2012-ի մրցանակային հիմնադրամը` 196 միլիոն եվրո`



2012թ. Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կլինի 196 միլիոն եվրո` 12 միլիոնով ավելի, քան 2008 թվականին: Որոշումն ընդունվել է Նյոնում ընթացող ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում:

Եզրափակիչ մրցաշարի մասնակից յուրաքանչյուր հավաքական կստանա 8 միլիոն եվրո, խմբից դուրս գալու համար` 2 միլիոն, կիսաեզրափակիչ մտնելու համար` 3 միլիոն: Եզրափակիչի մասնակիցը կստանա եւս 4,5 միլիոն, իսկ չեմպիոնի պարգեւավճարը կավելանա եւս 7,5 միլիոնով: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը կստանա 1 միլիոն եվրո, ոչ ոքիի համար` կես միլիոն: Չեմպիոնի ընդհանուր պարգեւավճարը կկազմի 23,5 միլիոն եվրո:
Եվրո-2012-ի նորամուծությունը կլինի խմբում երրորդ տեղը գրաված հավաքականին մեկ միլիոն եվրո տալը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև