Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Զինեդին Զիդանը Մոուրինյոյին առաջարկել էր գնել «Լենսի» կենտրոնական պաշտպան Վառանեին: Ըստ L'Equipe պարբերականի, «Լենսը» պաշտպանի համար պահանջում է 10մլն եվրո:
Վառան ֆրանսիայի լիգայում դարձավ լավագույներից մեկը: Այսօր Dario AS-ը՝ հղում անելով L'Equipe-ին հայտարարել է, որ Զինեդին Զիդանը Մոուրինյոյին առաջարկել էր գնել 18-ամյա պաշտպանին: Ֆրանսիական թերթն այսօր հրապարակեց, որ ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 10 մլն եվրո:
Վառանեն «Լենսի» հետ պայմանագիր ունի կնքած մինչև 2015թ.-ը: Նրա ծառայություններով են հետաքրքրված նաև «Բարսելոնան», «Արսենալը», «Բավարիան», «Մալագան», «Բորուսիան», «Լիոնը», «Լիլը», ինչպես նաև «ՊՍԺ»-ն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: