2011/05/30

Կուենտրանո.<Հուսով եմ Ռեալում խաղալու երազանքս իրականություն կդառնա>


Պորտուգալացի պաշտպանը Marca պարբերականի լրագրողին տված հարցազրույցում և մեկ անգամ նշել է, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդ: Ֆաբիո Կոենտրաոն (1988 թվականի ծնված, Վիլլա-դու-Կոնտե քաղաք) մինչ իր հավաքականի հավաքը հանգստանում է իր հարազատ քաղաքում և այնտեղ Marca-ի լրագրողին տրված հարցազրույցում նորից նշել է, որ իր ցանկությունը Մադրիդ տեղափոխվելն է: Նրա հետ հարցազրույցից հետո կարելի է միայն մեկ հստակ բան ասել. նա չգիտի, թե հաջորդ մրցաշրջանը որ ակումբում կսկսի, բայց «Ռեալի» հետ կապված մեծ հույսեր ունի:



 «Մեր մեջ երկկողմանի հետաքրքրություն է առաջացել և հիմա ակումբների հերթն է գործողություններում համաձայնության գալու համար, բայց ես հուսով եմ «Ռեալում» խաղալու երազանքս կիրականանա»: «Ես շատ եմ աշխատում, որպեսզի խաղամ մարզչի ասած բոլոր դիրքերում: Եվ պատրաստ եմ կատարել Մոուրինյոյի հրահանգները, բացառությամբ երբ նա ինձ փորձի որպես դարպասապահ»,- կատակով ասում է եզրային պաշտպանը: Նա Լա Լիգայում հանդես գալու փորձ էլ ունի, երբ 2008/09 մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Սարագոսայում», չնայած հաջող մրցաշրջանը անցկացնել նրան չհաջողվեց այնտեղ: «Դրա մասին պետք է հարցնենք Մարսելինյո Գարսիա Տորալից: Ես շատ երիտասարդ էի, սակայն այնտեղ հանդես գալու շնորհիվ ահռելի փորձ ձեռք բերեցի»:Վերջին Աշխարհի Առաջնության բացահայտումներից մեկի համար պայքարում են նաև մի շարք բարձրակարգ ակումբներ, օրինակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրա համար պորտուգալական ակումբին վճարել 20 մլն. եվրո:
 

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև