2011/05/25

Ավարտված La Liga-ի հայտնությունները և հիասթափությունները


Իսպանական Marca հայտնի պարբերականը հարցում էր անցկացրել իր այցելուների շրջանում, որ պարզի, թե ում են երկրպագուները համարում տարվա հայտնություն, իսկ ում` հիասթափություն: Եվ ահա բոլորը միաձայն հայտնություն են համարել «Վալենսիայի» 23 ամյա դարպասապահ Վիսենտե Գուաիտային, ով, հատկանշական է, իր առաջին խաղը անցկացրել է հենց «Ռեալի» դեմ դեկտեմբերին, երբ Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Բեռնաբեուում»: Իսկ ահա Դիեգո Ֆոռլանը («Ատլետիկո») և Կական («Ռեալ») համարվել են այն խաղացողները, ովքեր չեն արդարացրել սպասումները:Ճիշտ է, եղել են շատ խաղացողներ, ովքեր նոր են մտել Լա լիգա ու լավ տպավորություն են գործել: Երկրորդ ու երրորդ տեղերում են Տիագո Ալկանտարան («Բարսա») ու Անտուան Գրիսմանը («Ռեալ Սոսյեդադ») համապատասխանաբար 20% և 18% ձայներով: Նրանցից բավականին հետ են մնացել Խավի Մարկեսը («Էսպանյոլ»), Կիկե Սոլան («Օսասունա»), Մարիո Գասպարը («Վիլյառեալ»):Լրիվ հակառակ պատկերն է տիրում այն հարցման մեջ, որտեղ պետք է որոշվեին առաջնության հիասթափությունները: Բոլորից «առաջ են անցել» Ֆոռլանը ու Կական` երկուսը միասին հավաքելով ավելի քան 60% ձայն: Բայց Ֆոռլանը «առաջատարն է», քանի որ հավաքել է 500 ձայնով ավելի շատ, քան Կական: Եվ երրորդ տեղում, երևի թե վատ պահվածքի համար, «Ռեալին» պատկանող, բայց «Հերկուլեսում» խաղացող Ռոյստոն Ռիկի Դրենտեն է:




Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև