2011/05/31

ԽԵԴԻՐԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՎՆԱՍՎԱԾՔԻՑ `


«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան արդեն ապաքինվել է մկանային վնասվածքից և պատրաստ է խաղալու Ավստրիայի և Ադրբեջանի դեմ խաղերում: Հանդիպումները տեղի են ունենալու Եվրո 2012-ին ընտրական փուլի շրջանակներում հունիսի 3-ին և 7-ին, համապատասխանաբար Ավստրիայի և Ադրբեջանի դեմ: «Խեդրիան մարզվել է երեկ և այսօր: Վնասվածքը գրեթե լիովին ապաքինվել է: Սակայն ամեն դեպքում պետք է ուշադիր լինել: Մենք կարող ենք վերջնական ասել նրա վնասավածքի լիովին ապաքինման մասին չորեքշաբթի օրվա մարզումից հետո»,-ասել է Ֆլիկը: Խեդիրան չի մասնակցել Գերմանիա-Ուրուգվայ հանդիպմանը, որը տեղի է ունեցել կիրակի օրը: Այդ խաղում Գերմանիան հաղթեց 2-1 հաշվով:Գերմանիան այժմ իր խմբի առաջատարն է: Նա հաղթել է հինգ հանդիպումներում: Գերմանիան խաղալու է Ավստրիայի և Ադրբեջանի դեմ առանց առանցքային ֆուտբոլիստի՝ Բաստիան Շվայնշտայգերի:



Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև