2011/05/27

Կոենտրաոն .<Ցանկանում եմ խաղալ Ռեալում>


Պորտուգալացի պաշտպանը ցանկություն է հայտնել հաջորդ մրշաշրջանը սկսել իսպանական ակումբի կազմում:Ձախ եզրային Կոենտրաոն հստակ որոշում է կայացրել և «Բենֆիկայի» ղեկավարներին տեղեկացրել է, որ ցանկանում է լքել ակումբը և տեղափոխվել Մադրիդ: Ինչպես վկայում է ֆուտբոլիստին մոտ գտնվող աղբյուրը, արդեն իսկ երկու ակումբները գաղտնի համաձայնության են եկել, ըստ որի «Ռեալը» պորտուգալական ակումբին պետք է վճարի 30 մլն. եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստի հետ էլ կկնքի հնգամյա պայմանագիր: Ֆուտբոլիստի համար պայքարում են մի շարք գրանդներ, այդ թվում նաև «Լիվերպուլը», «Ինտերը» և «Բավարիան», սակայն որպեսզի ֆուտբոլիստը ծանր իրավիճակի մեջ չհայտնվի, արդեն հիմա իր ներկայիս ակումբի նախագահ Վիեյրային տեղեկացրել է, որ իր նապատակը Մադրիդ տեղափոխվելն է: Ֆաբիոն կարծում է, որ ժամանակն է հեռանալ Պորտուգալիայից: Համենայն դեպս այդպես է հայտնում ֆուտբոլստին մոտ գտնվող աղբյուրը, որը նաև նշում է, որ «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում իջեցնել գումարը, քանի որ Պերեսը պատրաստ է վճարել ոչ ավել, քան 25 մլն.: Եվ ինչպես արդեն ձեզ տեղեկացրել ենք, Կոենտրաոյի հայրենակից Ուգո Ալմեիդան արդեն հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե Ֆաբիոն տեղափոխվեր Մադրիդ: Նա նաև նշել է, որ 23 ամյա պաշտպանը աշխարհում լավագույն է իր դիրքում: Հարձակվողին նաև խնդրել են, որ Կոենտրաոյին համեմատի Մարսելոյի հետ, ինչն էլ արել է: Մեջբերում է AS-ը. «Կոենտրաոն Մարսելոյից ավելի ուժեղ է: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ուրախ են լինում, երբ իրենով հետաքրքրվում է Ռեալը»:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև