Սամի խեդիրան ասել է, որ «Ռեալ Մադրիդը» հեռու չէ «Բարսելոնային» հասնելուց, ում նա նկարագրում է որպես ՉԼ-ի արժանի հաղթող: «Բոլորը կհամաձայնեն, որ «Բարսան» արժանի էր հաղթել Չեմպիոնների Լիգայում»,- տված հարցազրույցում ասել է Խեդիրան: Նա նաև անրադարձել է ավարտված մրցաշրջանին. «Իհարկե սա իմ առաջին մրցաշրջանն էր «Ռեալում», ես գոհ եմ իմ խաղից, և շատ ուրախ եմ, որ նվաճեցինք արքայական գավաթը, որի եզրափակչին, ցավոք չկարողացա մասնակցել վնասվածքի պատճառով: Նա ափսոսանք է հայտնում` ստացած մկանային վնասվածքների համար Copa Del Rey-ում: Ինչ վերաբերվում է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությանը, Խեդիրան համոզված է, որ իր թիմը չէր կորցնի իր զգոնությունը, եթե Պեպեն չհեռացվեր խաղադաշտից: «Չեմպիոնների Լիգայում մենք ստացանք մի կարմիր քարտ, որը իրականում չկար: Եթե մենք խաղայինք տասնմեկը տասնմեկի դեմ, հաջողություն կունենայինք»,- հայտարարել է Խեդիրան:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: