Այսօր փորձել ենք համեմատել կատալոնական “Բարսելոնայի” և “Մադրիդի Ռեալի” գլխավոր դերակատարներ` Լեոնել Մեսիին ու Քրիշտիանու Ռոնալդուին: Մեր կատարած վերլուծական համեմատությունը ոչ բոլոր ընթերցողների կարծիքի հետ կարող է համընկնել: Որքան էլ փորձենք մեր գնահատականներում օբյեկտիվ լինել, այնուամենայնիվ, սա սուբյեկտիվ մոտեցում է:Կարևորությունը թիմում: “Մադրիդի Ռեալը” և “Բարսելոնան” աշխարհի ուժեղագույն ակումբներից են և համալրված են բարձրակարգ ֆուտբոլիստներով, բայց մի բան միանշանակ է, որ Մեսին ու Ռոնալդուն իրենց թիմերի գլխավոր գործող անձինք են: Չնայած “Ռեալի” ու “Բարսայի” աստղային կազմերին`այս ֆուտբոլիստների բացակայությունը բացասաբար է ազդում թիմերի խաղի վրա: Չնայած մեծ տաղանդին, Մեսին այնքանել հաջող չի խաղում հավաքականում, իսկ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի ավագն ու առաջատարն է, և լավ է համագործակցում խաղընկերների հետ:
Տեխնիկան: Երկուսն էլ ունեն բացառիկ տեխնիկական որակներ, նրանց համար մի քանի ֆուտբոլիստի շրջանցելը առանձնապես մեծ դժվարություն չէ: Ռոնալդուն ավելի վտանգավոր է տարածության վրա, նա ունի գնդակի հետ վարվելու յուրորինակ կուլտուրա և մեծ ուշադրություն է դարձնում հնարքների գեղեցկությանը: Մեսին իրեն լավ է զգում նույնիսկ փոքր տարածություններում, նույնիսկ մի քանի պաշտպանների ուղեկցությամբ: Նա այնպիսի թեթևությամբ է անցնում մրցակիցներին, որ թվում է, թե անշարժ առարկաներ է շրջանցում:
Արագությունը: Ե’վ Մեսին և’ Ռոնալդուն ունեն բարձր արագություն, ինչը բավականին ճիշտ են օգտագործում: Երկուսի վազքի տեխնիկաներն էլ տարբեր են: Միգուցե Մեսին ավելի արագ է մեկնարկում, բայց այս առումով դժվար է առավելություն տալ որևէ մեկին, քանի որ, երբ Ռոնալդուն զարգացնում է առավելագույն արագություն, նրան կանգնեցնելը ուղղակի անհնար է: Երբեմն նրանք գնդակով ավելի մեծ արագություն են զարգացնում, քան պաշտպանները առանց գնդաի: Նույնիսկ բարձր արագության ժամանակ կարողանում են շատ հմտորեն գնդակը ենթարկեցնել իրենց:
Հարվածները: Երկուսի հարվածներն էլ սարսափելի ուժեղ են: Մեսիի հարվածները ավելի նպատակային են ու դիպուկ: Ռոնալդուն ավելի ագրեսիվ է և հաճախ է հարվածում անհավանական դիրքերից: Մեսին նախընտրում է ազատվել մրցակցից, հետո նոր հարվածել, իսկ Ռոնալդուն կարող է հարվածել պաշտպանի հետ պայքարի ժամանակ: Երկրոդ հարկում Ռենալդուն անհամեմատ ավելի վտանգավոր է և մեկ անգամ չէ, որ նա գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել: Երկուսն էլ աչքի են ընկնում անսպասելի գործողություններով, երբ բոլորը սպասում են հարվածի, հանկարծ հետևում է անսպասելի փոխանցում:
Փոխանցումները: Բազմաթիվ գոլեր են խփվում նրանց կատարաց փոխանցումներից: Ռոնալդուն հիանալի փոխանցումների է տիրապետում, բայց այս առումոն Մեսիի հետ համեմատվելը շատ դժվար է: Մեսին հիանալի է տեսնում խաղադաշտը, և մրցակիցների ուշադրությունը սևեռելով իր վրա կատարում անսպասելի ու երկրաչափական ճշգրտության փոխանցումներ: Երկուսն էլ ունեն բարձրակարգ խաղընկերներ և շատ լավ են օգտագործում նրանց փոխանցումները, սակայն նկատենք մի կարևոր հանգամանք` Մեսիի թիմակիցները այս առումով ավելի արդյունավետ են գործում:
Ֆիզիկական տվյալները: Մեսիի ֆիզիկական տվյալները միջին մակարդակի վրա են, նա ցածրահասակ է, կոճղի պես ամուր և աչքի է ընկնում կամային բարձր հատկանիշներով: Ռոնալդուն ավելի բարձրահասակ է, ամրակազմ և կարող է պայքարել նույնիսկ մի քանի պաշտպանի հետ ինչպես առաջին, այնպեսել երկրորդ հարկում: Ռոնալդուն ավելի ամրակազմ է, ունի էլաստիկ մարմին, բայց երբեմն խուսափում է պայքարի մեջ մտնելուց:
Նվաճումները: Մեսին հաղթել է Իսպանիայաի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում և “Օլիմպիական խաղերում”: Նա նաև դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն` ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստ ու ռմբարկու: Մեսին 2 անգամ անընդմեջ արժանացել է “Ոսկե գնդակին” 2009 և 2010 թվականներին: Ռոնալդուն ‘Մանչեսթերի’ կազմում հաղթել է անգլիային առաջնությունուը և գավաթը, ինչպես նաև “Չեմպիոնների Լիգան’: Նա նույնպես արժանացել է “Ոսկե գնդակին” 2008 թվականին: Ռոնալդուն նաև Պորտուգալիայի հավաքականի կազմում երկու անգամ կարողացել է հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ մրցակիցը ավելի ուժեղ էր:
Ամփոփում: Երկուսն էլ շատ հզոր ֆուտբոլիստներ են, սակայն Ռոնալդուին առավոլություն տալը շատ դժվար է, քանի որ Մեսին բացառիկ տաղանդ ունի և գերազանցում է նրան շատ կարևոր գործոնով` կայունությամբ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: