2011/05/27

«ՌԵԱԼԸ» ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ


«Ռեալ Մադրիդը» Չինաստանում կանցկացնի օգոստոսի 3-ին հանադիպումներ «Հուանժու էվերգրանդեի» և երեք օր անց «Տյանժին Տեդայի» դեմ: Էմիլիո Բուտրագենյոն պաշտոնապես ներկայացրեց չինական շրջագայության նախագծիը: Քսաներորդ դարի լավագույն թիմը`՝ «Ռեալը» Չինաստանում օգոստոսին կացնկացնի երկու հանդիպում մեկ շաբաթվա ընթացքում: Օգոստոսի երեքին «Ռեալը» կանցկացնի հանդիպում «Հունչժաուի» դեմ «Տիանհե» մարզադաշտում, իսկ երեք օր անց կլինի հանդիպում «Տյանժին Տեդայի» դեմ: Այս շրջագայությունը, որը «Ռեալը» անցկացնելու է այս տարի, կլինի առաջինը Ասիայում վերջին հիգ տարիների ընթացքում: «Ռեալը» մենկնելու է Չինաստան հիմնական կազմով և այնտեղ լինելու են բոլոր աստղերը: Բացի այդ երկու հանդիպումներից երկրպագուներին կընձեռվի հանարավորություն հանդիպել «Ռեալի» ֆուտբոլիստների հետ և շփվել ավելի մոտիկից: Ըստ Էմիլիո Բուտրագենյոյի հայտարարության, ով այս շրջագայության ղեկավարն է, հանդիպումների նպատակը մեկն է.«Չինաստանում մենք ունենք ավելի քան 100 միլիոն երկրպագու և վերջապես մենք կկարողանանք հանդիպել նրանց և մեր շնորհակալությունը հայտնենք նրանց մեզ աջակցելու համար: Մենք ցանկանում ենք «Ռեալը» ներկայանցել ամենալավ ձևով և ցանկանում ենք Չինաստանում զարգացնել սպորտը՝ հատկապես ֆուտբոլը»:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև