Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Սեսար Մենոտին խիստ քննադատության է ենթարկել Մադրիդի “Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, փոխանցում է Marca-ն:
“Գիտեք, թե ինչ են ասում Արգենտինայում Մոուրինյոյի մասին: Նրան անվանում են վախկոտ մարզիչ: Այն ամենը, ինչի նա ընդունակ էր, դա նրա ֆուտբոլիստների կողմից թույլ տված խախտումներն էին: Նա պահեստայինների նստարանին թողեց 4 ֆուտբոլիստների, որոնք իրապես կարող էին գոլ խփել: Խոսքը վերաբերվում է Ադեբայորին, Բենզեմային, Կակային և Իգուաինին: Այնուհետև նա վեց գոլ խփեց Լա լիգայի հաջորդ հանդիպմանը, որտեղ թիմի կազմում այն ֆուտբոլիստներն էին, որոնք “Բարսայի” հետ հանդիպմանը պահեստայինների նստարանին էին: Նա պարզապես սարսափում էր “Բարսայից” 0:5 հաշվով կրած պարտությունից հետո: Խայտառակություն”, - ասել է Մենոտին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: