2011/05/22

Կասիլիասը՝ Ռոնալդուի մասին


Իսպանիայի հավաքականի և Մադրիդի “Ռեալի” դարպասապահն իր 30-ամյակի կապակցությամբ հարցազրույց է տվել Marca-ին, որի ժամանակ կենտրոնացել է ոչ թե իր, այլ իր խաղընկեր Քրիշտիանու Ռոնալդուի վրա:
Սկզբում նա զուգահեռներ է անցկացրել Քրիշտանուի և Մեսսիի միջև` նշելով, որ երկուսն էլ բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում, թեև նման չեն միմյանց: Նրանք բոլորից վեր են: Ես չէի ցանկանա համեմատել նրանց: Նրանք երկուսն էլ հանճարեղ ֆուտբոլիստներ են”:
Զարգացնելով Քրիշտիանուի թեման` Կասիլյասը նկատել է, որ հենց պորտուգալացի ֆուտբոլիստն է “Ռեալի” առաջատարը, այլ ոչ թե Ժոզե Մոուրինյոն: 39 գոլը պարզապես անհավանական նվաճում է: Նա նման արդյունքի հասավ և չարժանացավ չեմպիոնական տիտղոսի: Դա աննորմալ է: Ռոնալդուն ապացուցեց, որ իր գործի մեծ վարպետ է: Նա մեր թիմի առանցքային ֆուտբոլիստն է: Նա հաղթողի ոգի ունի և ֆիզիկապես շատ ծանր է տանում մեր պարտությունները: Նման բաներ ինձ հետ էլ են պարբերաբար կատարվում, բայց Քրիշտիանուի դեպքում ամեն ինչ այլ է. նա միշտ պետք է հաղթի”: 




Դու գիտես, ինչու՞ չիմանան քո ընկերները:Տեղեկացր՛ու նրանց:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև