Ռոբերտո Մանչինին չի ցանկանում նորից իր թիմում տեսնել տոգոլեզցի հարձակվողին: «Քաղաքաբնակները» այս կերպ նաև ցանկանում են խնայել 42 մլն. եվրո, քանի որ Ադեբայորը տարեկան ստանում է 14 մլն. իսկ իր պայմանագիրը դեռ շահագործման մեջ է ևս 3 տարի: «Սիթիի» ղեկավարությունը չնայած պայմանագրում նշված 17 մլն.-ի այժմ պատրաստ է «Ռեալին» տրամադրել Էմանուելին ընդամենը 5-7 միլիոնով: Ռոբերտո Մանչինին չի ցանկանում, որ ակումբ վերադառնա թիմին պատկանող Էմանուել Ադեբայորը, ինչի համար գլխավոր պատճառ է հանդիսանում նրա տոգոյական քաղաքացիությունը, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստի մոտ խնդիրներ են առաջանում անգլերենի հետ կապված: Նաև ֆուտբոլիստի և մարզչի մեջ կա գոյացած կոնֆլիկտ: Բացի դրանից, ինչպես արդեն նշեցինք, «Քաղաքաբնակները» այս կերպ կարող են խնայել 42 մլն. եվրո: Թիմում մնալու հավանականությունը Էմանուելի մոտ ունի 2 գլխավոր պատճառ: Նախ այն, որ նա շատ է դուր գալիս Մոուրինյոյին, և հետո էլ հարձակվողը շատ լավ հարաբերությունների մեջ է գտնվում թիմի ֆուտբոլիստների հետ` գլխավորապես Կրիշտիանու Ռոնալդուի: Միակ խնդիրը, որը կարող է առաջանալ, դա աշխատավարձն է: Նա «Ռեալում» հիմա վաստակում է 3.5 մլն. ինչը մի քանի անգամ քիչ է այն աշխատավարձից, որը նա ստանում էր Անգլիայում: Անձամբ ֆուտբոլիստն էլ շատ է ցանկանում մնալ Մադրիդում և մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է հայտնել անձամբ գումարներ վճարել, որպեսզի պայմանագիրը կնքվի:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: