2011/05/25

Կասիլյաս. "Չի կարելի Մոուրինյոյին վատ մարդ անվանել"


Մադրիդի “Ռեալի” դարպասապահ Իկեր Կասիլյասը իսպանական Marca-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ շատ լավ հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Իսպանիայի հավաքականի դարպասապահի խոսքերով, պորտուգալացի մասնագետը բոլորովին այլ է ֆուտբոլիստների և ԶԼՄ-ների հետ շփվելիս: “Մեզ հետ Մոուրինյոն բոլորովին այլ կերպ է շփվում: Մենք հենց սկզբից շատ լավ ենք հասկացել միմյանց: Չի կարելի նրան վատ մարդ անվանել` դատելով միայն նրա հարցազրույցներից և ասուլիսներից: Ես նրանում գտել եմ այն ամենը, ինչ երբեք չէի տեսել այլ մասնագետների մոտ: Սրանով ես չեմ ցանկանում ասել, որ նա այլ մարզիչներից լավ կամ վատն է: Սակայն երբ Մոուրինյոն տեղափոխվեց “Ռեալ”, նա ցանկանում էր, որպեսզի մենք մեկ ընտանիք դառնանք: Եվ պետք է ասեմ, որ նա հասավ իր նպատակին”, - ասել է Կասիլյասը:




Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև