2011/05/24

ՕԶԻԼ. «ՇԱՀԻՆԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է, ԵՎ ՆԱ ՄԵՐ ԹԻՄԸ ԿԴԱՐՁՆԻ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ»



Ինչպիսի՞ տպավորություններ ունեք «Ռեալում» ձեր առաջին մրցաշրջանից հետո: 
Մենք ունենք շատ երիտասարդ թիմ, որն աճեց ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Մյուս մրցաշրջանում մենք կլինենք ավելի ուժեղ:
Ինչո՞ւ ընդունեցիք «Ռեալի» առաջարկը: 
Ես վստահ էի իմ ուժերի վրա և այդ մասին ես ասացի իմ ընտանիքի անդամներին և Մոուրինյոյին: Մոուրինյոն վստահում է ինձ և դա ինձ համար ամենակարևորն է: Ես շատ երջանիկ եմ, որ այս մասնագիտությունն եմ ընտրել: 
Ձեր կարծիքով, դուք լա՞վ մրցաշրջան անցկացրեցիք: 
Այո, իմ կարծիքով, լավ էր, բայց ես կարող եմ անել ավելին: Ես ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել: Ես միշտ ձգտում եմ բարելավել իմ խաղը տարեց տարի: 
Մոուրինյոն ձեզ հրաշագործ է անվանում, իսկ Վալդանոն ասում է, որ դուք ուղղակի հրաշքներ եք գործոմ: Դուք համամի՞տ եք: 
Այո, դա ինձ ուրախացնում է, որ նման կարծիք ունեն իմ մասին, բայց ես Զիդան չեմ կարող լինել: Ես շատ եմ ցանկանում, որ լինեմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ես Մադրիդում եմ, որ նվաճեմ շատ մրցանակներ «Ռեալի» հետ: 
Ինչպե՞ս եք գնահատում մրցաշրջանը: 
Ես ցանկանում էի, որ մենք նվաճենք Լա Լիգայի, Չլ-ի և Իսպանիայի գավաթները, բայց մենք կարողացանք նվաճել միյան Իսպանիայի գավաթը: 
Չեմպիոնների Լիգայում և Լա Լիգայում դուք չկարողացա՞ք դիմակայել «Բարսելոնային»: 
Մենք պարվեցինք «Բարսելոնային», բայց կային խաղեր, որտեղ մենք ավելի ուժեղ էինք և կարողացանք հաղթել: 
«Ռեալը» գնեց Շահինին: Ձեր կարծիքով, դուք կխաղա՞ք միասին, թե՞ ձեր միջև կսկսվի մրցակցություն: 
Նա բարձրկակարգ ֆուտբոլիստ է, և մեր թիմը ավելի ուժեղ կդառնա նրա հետ: Մոուրինյոն կգտնի լուծում և մենք երկուսս էլ կունենանք հնարավորություն խաղալու: 
Ի՞նչ կարծիք ունեք Շահինի վերաբերյալ: 
Նա լավ մարդ է, և բոլորն են դա ասում: Մարզիչներն ու նրա խաղընկերները նրա մասին լավ բաներ են ասում: 
«Ռեալի» ֆուտբոլիստները ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են միմյանց հետ: 
Մենք մի փոքրիկ ընտանիք ենք: Մենք ազատ օրերին միմյանց հետ շփվում ենք հաղորդագրություններով: Մենք նաև մոտ ենք իրար ընտանիքներով: 
Ձեր իդեալը Զիդանն է: Ինչպե՞ս է նա ձեզ վերաբերվում:
Ամեն անգամ նա ինձ տեսնելիս լավ մաղթանքներ է հղում: Նա խոսքերը ինձ ոգևորում են, քանի որ նա ինձ համար միշտ եղել է իդեալ: 
Դուք Իսպանիա տեղափոխվելուց հետո հետևո՞ւմ եք Բունդեսլիգային: 
Բունդեսլիգայում ամենահտաքրքիրն այն է, որ ցածրակարգ թիմերը խաղում են հզոր թիմերի դեմ շատ լավ: Սակայն Լա Լիգայի կարքն ավելի բարձր է: 
Ինչպե՞ս հարմարվեցիք իսպանական մշակույթին:
Այստեղի մշակույթն ու քաղաքակրթությունը շատ հետաքրիր է: Կարգապահության առումով նույնպես այստեղ շատ լավ է: 
Ձեր կյանքը փոխվե՞լ է Իսպանիայում:
Ես շարունկաում եմ լինել այնպես, ինչպես եղել եմ: Հիմա իմ ընկերական շրջապատն ընդլայնվել է: Ես բոլորի հետ էլ լավ հարաբերութունների մեջ եմ: Սակայն ես ամենամոտը Ռամոսի հետ եմ: Բացի այդ՝ նա նաև իմ հարևանն է: 
Ո՞րն է Օզիլի հաջորդ քայլը, որ նա կցանկանար անել: 
Ես ցանկանում եմ լինել Մադրիդում երկար տարիներ: Ցանկանում եմ լինել աշխարհում լավագույններից մեկը:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև