«Ռեալի» լեգենդը և մի ֆուտբոլիստ, ով շուտով կարժանանա նույն պատվին, հանդիպել են: Սանչեսի և Ռոնալդուի նպատակը ֆուտբոլում մեկն է:
Սանչեսը «Ռեալի» կազմում խաղացել է յոթ տարի և նվաճել «Պիչիչի» մրցանակը, «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը և դարձել է Լա Լիգայի պատմության մեջ մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը` երեսունութ խփած գնդակներով: Ռոնալդուն «Ռեալի» կազմում արդեն խփել է ութսունչորս գնդակ և ունի հնարավորություն անցնելու Սանչեսի ռեկորդը:
Սանչեսը «Ռեալի» կազմում խաղացել է յոթ տարի և նվաճել «Պիչիչի» մրցանակը, «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը և դարձել է Լա Լիգայի պատմության մեջ մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը` երեսունութ խփած գնդակներով: Ռոնալդուն «Ռեալի» կազմում արդեն խփել է ութսունչորս գնդակ և ունի հնարավորություն անցնելու Սանչեսի ռեկորդը:
Սանչես
«Ես միշտ ասել եմ, որ իմ ռեկորդը կցանկանայի, որ գերազանցվեր հենց «Ռեալի» ֆուտբոլիստի կողմից: Ես առաջինը կշնորհավորեմ Ռոնալդուին, եթե նա կարողանա գերազանցել իմ ռեկորդը»:
Ռոնալդու
«Իմ համար մեծ պատիվ է գերազանցել Սանչեսի և Սարայի ռեկորդները: Ես շատ ուրախ եմ, որ արդեն հավասարվել եմ նրանց: Անհատական նվաճումները կարևոր են, բայց դրանք երբեք թիմային հաջողությունից ավելի կարևոր չեն կարող լինել: Իհարկե, շատ դժվար է դառնալ երեսունութ գոլի հեղինակ մեկ մրցաշրջանի ընթացքում, բայց ինձ հաջողվեց անել դա: Սակայն ես իմ նվաճման համար պետք է շնորհակալ լինեմ իմ խաղընկերներին, քանի որ առանց նրանց ես չէի կարող անել նման բան: Ես ի վիճակի չէի լինի նվաճել «Պիչիչին» և «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, եթե իմ խաղընկերները չլինեին իմ կողքին: Ես երախտապարտ եմ նրանց: Օզիլը, Կական, Դի Մարիան, Ալոնսոն, Բենզեման, Իգուաինը... Ես չեմ կարող առանձնացնել նրանցնից որևէ մեկին, բոլորն էլ ինձ համար արել են ամեն ինչ: Մրցնանակը իմն է լինելու, բայց ես այն տոնելու եմ բոլորի հետ»:
Եվ վերջում ավելացնեմ, որ Ուգո Սանչեսը հայտնի է նաև Հուգո Գոլ անունով:
Դու գիտես, ինչու չիմանան քո ընկերները?Տեղեկացր՛ու նրանց:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: