ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հերթական մրցաշրջանը ավարտվեց։ UEFA.com-ը մտաբերում է այս խաղարկության տաս ամենահիշարժան դրվագները, Գարետ Բեյլի գոլային հերոսություններից մինչև Ռաուլ Գոնսալեսի վերածնունդը։
Խոստովանություններ Գարետից
Մինչ այս մրցաշրջանը «Ինտերնացիոնալի» երկրպագուներից քչերն էին լսել Գարետ Բեյլի մասին, իսկ այժմ նրանք երկար դեռ չեն մոռանա նրան։ Խմբային շրջանի երկրորդ փուլի ժամանակ Չեմպիոնների լիգայի նորեկը խոցել է «Տվենտեի» դարպասը. բայց դա դեռ ամենը չէ։ «Սան Սիրոյում» երիտասարդ ուելսցին այնպիսի բան արեց, որ ստիպեց ամբողջ Եվրոպային խոսել իր մասին։ 21-ամյա հարձակվողը գործի է անցել. «Տոտենհեմը» խաղում էր 10 հոգով և պարտվում է 0։4 հաշվով։ Երբ ինքը իր գործը վերջացրեց, իր հաշվին ուներ խփած երեք գեղեցիկ գոլ, որը նա խփել էր մայրցամաքի լավագույն թիմերի դարպասը։ Չնայած «Տոտենհեմը» պարտվեց, սակայն պատասխան հանդիպմանը Բեյլը ապացուցեց, որ նրա հեթ-տրիքը հանկարծակի չէր։ Նա քանդեց «Ինտերի» պաշտպանությունը, և տհաճություններ պատճառեց Մայկոնին՝ օգնելով տանտերերին հաղթել «Ուայտ Հարտ Լեյնում» 3։1 հաշվով։
Մեծ և ահավոր Մեսսին
Անցյալ մրցաշարում Մեսսիի չորս գոլերը դուրս թողեցին «Արսենալին» Չեմպիոնների լիգայից։ Այս տարվա խաղարկություննում «Արսենալը» ժամանել էր Կատալոնիայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը 1 գնդակի առավելությամբ (2։1) և արգենտինացուն կանգնեցնելու նպատակով։ Մեսսիի խաղամակարդակը կրկին շատ բարձր էր Արսեն Վենգերի սաների համար: Երկու գոլերը, որոնցից մեկը 11մետրանոցից էր, նժարը թեքեցին հօգուտ «Բարսայի»։ «Մեսսին՝ մեր հանճարն է, ով մեզ տանում է իր հետևից դժվար հանդիպումներում։ Ինչպես, որ «Արսենալի» հետ հանդիպումն էր», - ասել է կապտանռնագույների պաշտպան Դանիել Ալվեշը։
Քառորդ եզրափակչում չկարողացավ դիմակայել արգենտինացուն նաև Դոնեցկի «Շախտյորը». Մեսսին ոգեշնչել էր կատալոնացիներին առաջին հանդիպմանը 5։1 հաշվով հաղթանակի։ «Մեր բացասական կողմը այն է, որ մենք Լիոնել Մեսսի չունենք։ Եթե նա խաղար «Շախտյորի» կազմում, համոզված եմ, որ մենք կհաղթեինք «Բարսելոնային», - հանդիպումից հետո ասել է ուկրաինացիների գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկոն։ Դե իհարկե, չէ որ Մեսսին կատալոնացիների կազմում այց մրցաշրջանում խփել է 55 գոլ, որոնցից 11-ը՝ Չեմպիոնների լիգայում։
Խոցված «Օլիմպիկի» ռեկորդը
Նոյեմբերին «Օլիմպիկը» երկրպագուներին հիշեցնում էր 1993թ. հաղթական թիմը, որը նվաճել էր Եվրոպական չեմպիոնների գավաթը։ Մարսելցիները ջախջախեցին «Ժիլինային», տոնելով չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 7։0։ Այդ հաշվով հյուրընկալվելիս տոնած հաղթանակը զարմացնում էր նաև նրանով, որ առաջին երկու տուրերում «Օլիմպիկը» և ոչ մի գոլ չի խփել, իսկ հետո մեծ դժվարությամբ կարողացել է առավելության հասնել Պավել Գապալի թիմի նկատմամբ։ «Քիչ է պատահում, որ թիմը Չեմպիոննրի լիգայի շրջանակներում 7 գոլ է խփում։ Դա մեզ վստահության կտա», - ասել է կիսպաշտպան Մատյե Վալբուենան։ Նա կարծես թե գուշակեց իր թիմի ապագան. «Օլիմպիկը» շարունակեց հաջող ելույթները և առաջին անգամ XXI-րդ դարում դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Անխոցելի «Մանչեսթեր Յունայթեդը»
«Մանչեսթեր Յունայթեդը» միշտ էլ առանձնացել է հարձակվողական ֆուտբոլով, սակայն այս մրցաշրջանում թիմին հաջողություն էր բերում հիանալի պաշտպանությունը, որը 12 հանդիպումներում բաց է թողել ընդամենը 4 գոլ։ Կենտրոնական պաշտպաններ Նեմանյա Վիդիչին և Ռիո Ֆերդինանդին արդեն վաղուց ծափահարում է ամբողջ Եվրոպան, սակայն, ինչքան էլ տարօրինակ է, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպաններից ամենաշատը խաղացել են Պատրիս Էվրան և Քրիս Սմոլինգը։ Գոլազուրկ ոչ ոքիից հետո «Օլիմպիկի» հարկի տակ սըր Ալեքս Ֆերգյուսոնը գովեստի խոսքեր է հղել 21-ամյա Սոդերլինգի հասցեին՝ «պաշտպանության կենտրոնում հիանալի խաղ ցուցադրելու համար»։ Անցյալում «Արսենալն» ու «Այաքսը» հասել էին մինչև եզրափակիչ՝ բաց թողնելով ընդամենը 2 գոլ։ Ամստերդամցիները դա արել են 1995/96 մրցաշրջանի ժամանակ, որբ նրանց դարպասը պաշտպանում էր Էդվին վան դեր Սարը։
Զախավիին թողնենք վերջում
Էրան Զախավին առանց ամաչելու իր գոլը «Լիոնի» դարպասին հայտարարել է ամենագեղեցիկը իր կարիերայում։ Եվ իրականում, իզրաելցի «Հապոելի» տաղանդավոր կիսապաշտպանը պետք է շատ ջանք գործադրի, որ գերազանցի ինքն իրեն։ Երբ Զախավին կատարեց մկրատ-հարված, անցկացնելով գնդակը իր վրայով, նույնիսկ անցյալում հայտնի «Լիոնի» հարձակվողները Բերնար Լյակոմը և Սոնի Անդերսոնը իրենց տեղերից վեր թռան։ Հանդիպումից հետո «Հապոելի» մարզիչ Քլի Գուտմանը բնութագրել է այդ գնդակը, ինչպես «Չեմպիոնների լիգայում խփած ամենալավ գոլերից մեկը»։ Այդ ամենը չէր լինի, եթե Սալիմ Տոեմի փոխանցումը ձախ եզրից դիպուկ չլիներ։
Պարոն Չեմպիոնների լիգա
Երբ լուրեր տարածվեցին, որ 33 տարեկանում Ռաուլը արևային Մադրիդը փոխել է Գերմանիայի արդյունաբերական կենտրոնի հետ, շատերը նույնիսկ չէին հավատում: «Շալկե-04»-ը Ռաուլի մասնակցությամբ անցկացրեց պատմության մեջ իր լավագույն եվրաարշավը: «Ռեալի» լեգենդար խաղացողը փայլեց քառորդ եզրափակիչում «Ինտերի» դեմ պայքարում և հանդիպման ավարտն ազդարարող սուլոցից հետո երկար ժամանակ ուրախանում էր երկրպագուների հետ: Ռաուլը պակաս սիրված չէ թիմակիցների մեջ: Երբ նա խփեց իր ռեկորդային 71-րդ գնդակը եվրագավաթի գլխավոր մրցաշարում, Քրիստոֆ Մետցելդերը նրա անունը կնքեց Պարոն Չեմպիոնների լիգա: Հարձակվող Էդուն հավելել է. «Ռաուլն անհավանական ֆուտբոլիստ է: Նա գոլեր է խփում և' մարզումերին, և' խաղերին: Նա կարող է որոշել հանդիպման ելքը, և պարբերաբար այդպես էլ անում է»:
Վետերանների նշանի տակ
Ավարտվող մրցաշրջանը արդյունավետ էր վետերանների համար: Մասնավորապես երկու ֆուտբոլիստների համար, ովքեր բացի երկար տարիներ սպորտում լինելուց` հավատարիմ են իրենց ակումբին: «Ինտերում» 16 տարի հանդես եկող Խավիեր Ձանետին Չեմպիոնների լիգայում դարձավ ամենատարեց գոլի հեղինակը: «Տոտենհեմի» հետ պայքարում աչքի ընկնելով 37 տարեկան և 71 օրեկան հասակում' նա գերազանցեց Լորան Բլանի' 2002թ. սահմանած ռեկորդը: Իտալացիների պաշտպանի այս ձեռքբերումը կես տարի մնաց ուժի մեջ. Նոր ռեկորդակիր դարձավ Ռայան Գիգզը' 37 տարեկան և 148 օրեկանում խոցելով «Շալկեի» դարպասը:
Դանիայում ամեն ինչ կարգին է
Մեծ հաջողությունների հասավ «Կոպենհագենը», որը դանիական ակումբներից առաջինն էր, որ կարողացավ հասնել փլեյ-օֆֆ: Ստոլ Սոլբակենի սաները, առաջին երկու տուրերում հաղթելով «Ռուբինին» և «Պանատինայկոսին», խմբից դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեցին: Իրենց լավագույն հանդիպումնը դանիացիներն անցկացրեցին «Բարսելոնայի» հետ' 1:1: Հանդիպման մեծ մասը մենք աշխարհի լավագույն ակումբի հետ հավասար պայքար էինք մղում,-ուրախանում է Սոլբակենը,- նման ֆուտբոլային աստղերից բաղկացած թիմի հետ ոչ ոքին արժանի խաղ էր:
«Շախտյորը» առաջ է գնում
Հազիվ էր «Շախտյորն» ավարտել Չեմպիոնների լիգայում իր լավագույն մրցաշրջանը' հասնելով քառորդ եզրափակիչ, երբ ակումբի նախագահ Ռինատ Ահմետովը պահանջեց ավելին: «Կարևոր աշխատանքը նոր է սկսվում,- ասել է նա,- ես հավատում եմ, որ քայլ առ քայլ «Շախտյորը» կհասնի Չեմպիոնների լիգայի հաղթանակին: Ահմետովը միակը չէ, ով վստահ է ուկրաինական ակումբի մեծ ապագայի հարցում, որը խմբում առաջին հորիզոնականը գրավեց' առաջ անցնելով «Արսենալից»: «Հանքափորների» խաղով հիացած է նաև «Ռոմայի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին. «Երիտասարդ ու տաղանդավոր երիտասարդներ են այնտեղ հանդես գալիս: Նրանք լավ կարողանում են պահել գնդակը և միշտ փնտրում են ազատ խաղնըկերոջ: «Շախտյորն» ինձ «Բարսելոնան» է հիշեցնում: Իհարկե «Բարսայի» մակարդակին հասնելու համար նրանք դեռ աճելու տեղ ունեն. քառորդ եզրափակիչում կատալոնացիները 6:1 հաշվով ջախջախեցին Լուչեսկոյի սաներին:
Լոնդոնյան անեծք
Զարմանալի է, բայց Լոնդոնի ոչ մի ակումբի առայժմ չի հաջողվել հաղթել Չեմպիոնների լիգան: Անգլիայի մայրաքաղաքը ստիպված է սպասել առվազն մեկ տարի էլ: Ընթացիկ առաջնությանը մասնակցում էին մայրաքաղաքի միանգամից երեք թիմ: Եզրափակիչն անցկացվելու էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և «Տոտենհեմը», «Արսենալն» ու «Չելսին» ջանք չէին խնայում որոշիչ խաղին մասնակցելու համար: Բոլոր երեք ակումբները դուրս եկան 1/8 եզրափակիչ, բայց այս փուլը միայն «Չելսին» կարողացավ հաղթահարել, որը հետագայում զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Լոնդոնցի ֆուտբոլասերները նորից մնացին ձեռնունայն...
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: