Պորտուգալացի մասնագետը մեկ տարվա ընթացքում Մադրիդում ձեռք բերեց մեծ հարգանք: Մոուրինյոն ուղիղ 365 օր առաջ ստանձնեց «Ռեալի» մարզչի պաշտոնը: Այս մեկ տարվա ընթացքում Ժոզեն ունեցավ հաղթանականեր, պարտվեց մի քանի խաղերում, ունեցավ ուրախության և տխրության պահեր և այս ամենը այնպես փոփոխական էր, որ անգամ կարելի է սրա մասին գիրք գրել: Պորտուգալացուն սկզբնական շրջանում շատ էր պետք, որ իրեն վստահեին և նա հիմա վայելում է այդ վստահությունը, որը նրան կուղեկցի մինչև մահ: Ժոզեն ոչ մի այլ թիմում չի ունեցել նման հարգանք և կառավարման նման լայն շրջանակներ: Մադրիդում անգամ նրա մասին երգ են գրել: Խաղադաշտից դուրս նրան Մոու են անվանում.«Նա իր գործի վարպետն է: Նա կարծես մոգ լինի»: Մոուրինյոն, ունենալով մեծ հարգանք և առաջնորդի դեր, շատերի մոտ մյուս մրցաշրջանը հաջող լինելու հույսեր է արթնացնում.«ՄԵՆՔ ԿԼԻՆԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԻՄ»:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: