105 օր լռությունից հետո , կարծես կրկին նորից է սկսվում ամեն ինչ: Միայն Ռեալի մարզմանը ներկա են եղել 57,000 երկրպագու: Այդ մարզումից անմիջապես հետո լրագրողները հարցազրույց են վերձրել Ժոզե Մոուրինիոյից:
Ինչպիսի՞ մեկնարկային կազմով եք խաղալու:
Դու դա լավ գիտեք: Միակ հարցը ՝Կոենտրանոյի և Դի Մարիայի հարցն է:
Ի՞նչ կասեք Բենզեմայի մասին:
Նա իր տեղը ունի կազմում: Մենք ունենք ունիվերսալ կազմ: Բնական է նաև այն , որ թիմում կան նաև վնասվածքներ: Իսկ մնացածը հայտագրված են խաղին:
Ինչու՞ որոշեցիք հրաժարվել թիմային հավաքից, խաղից առաջ:
Մենք երկար ժամանակ անցկացրել ենք ուղևորությունների վրա: Սա շատ լավ հնարավորություն է ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք լինեն իրենց ընտանիքների հետ:
Սուպերգավաթում ունեցած արդյունքը, կանխորոշիչ կլինի՞ մրցաշրջանի համար:
Դա առանձին մրցույթի նմանա է : Ինտերում մենք, պարտվեցինք Սուպերգավաթը, բայց հաղթեցինք 3 այլ տիտղոսներ: Սուպերգավաթը համարվում է ամռան ամենակարևոր գավաթը:
Դուք՝ Չ/լ-ում, կխաղա՞ք հարձակողական խաղ:
Ես լավ դաս եմ քաղել: Պետք չի ճշմարտությունը ասել:
Դուք կարծու՞մ եք, որ Ռեալը ավելի լավ է նախապատրաստվել քան Բարսան:
Մենք նախապատրաստվել ենք, ոչ թե Սուպերգավաթին , այլ մրցաշրջանին: Բայց պատրաստ ենք հաղթանակների:
Այսօրվա Բարսան լավագու՞յնն է պատմության մեջ:
Ես չեմ խոսում Բարսելոնայի մասին:
Ինչպե՞ս է իրեն զգում Շահինը:
Նա արդեն լավ է: Եթե չլինի գործադուլը, ապա նա կխաղա Ատլետիկի խաղում:
Ինչպե՞ս է տեղի ունենում Վառանի աճը:
Նա շատ հեշտ է հարմարվում թիմին և երկրպագուներին: Երեկ նա 50,000 երկպագույի մոտ մարզվում էր այնպես, ինչպես չէր արել ողջ կյանքում:
Բարսելոնայի հետ խաղը , որպես ռևանշի խա՞ղ եք համարում:Ոչ:Սա հերթական հանդիպում է: Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: