Ահա և հաշված ժամեր են մնում բոլորի կողմից սպասված հանդիպմանը՝ Սուպերգավաթին: Սուպերգավաթ, որի մասնակիցները աշխարհի ամենահեղինակավոր թիմերն են ՝ Ռեալ Մադրիդը և Բարսելոնան: Թիմեր, որոնց յուրաքանչյուր բախում կարծես պատերազմ լինի: Եվ ահա այդ հանդիպումից առաջ որոշեցի անդրադառնալ Սուպերգավաթում ՝ Ռեալի տարած վերջին հանդիպմանը:
2008 թ. Ռեալը հաղթելով Իսպանիայի առաջնությունը դարձավ Սուպերգավաթի եզրափակիչ խաղին մասնակցող թիմերից մեկը: Այստեղ նրա մրցակիցը դարձավ Վալենսիան , վերջինս հաղթել էր Արքայական գավաթը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մեստալիայում և Ռեալը պարտություն կրեց 3-2 հաշվով: Իսկ սա նշանակում էր , որ Ռեալին սեփական հարկի տակ միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Այս հանգամանքը արդեն իսկ հիանալի խաղ էր խոստանում: Խաղի հենց սկզբից Ռեալը նետվեց առաջ և ստիպեցին հյուրերին սեղմվել սեփական դարպասին: Հատկապես աչքի էր ընկնում Վան Դեր Վարտը , ով տուգանային հարվածով շատ մոտ էր դարպասը գրավելուն, բայց գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: Բայց դա դեռ սկիզբն էր : Հանկարծ կատարվեց ամենաանսպասելին : Դավիդ Սիլվան հակագրոհի արդյունքում դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ և ավելի բարդեցրեց Ռեալի գործը:
Ռեալը արդեն պետք է խփեր 2 գոլից ոչ պակաս: Իսկ ամեն ինչ ավելի է բարդանում այն բանից հետո, երբ 39-րդ րոպեին կոպիտ խաղի արդյունքում խաղադաշտը լքում է ամենակատիվ ֆուտբոլիստներից մեկը՝ Վան Դեր Վարտը:
Սկսվում է երկրորդ խաղակեսը: Երկրպագուները աջակցում են Ռեալին : Ռամոսը օդային փոխանցում է կատարում դեպի Վալենսիայի տուգանային հրապարակ, որտեղ գնդակի համար պայքարում էր Վան Նիստելռոյը, վերջինիս հսկում էր Ռաուլ Ալբիոլը: Ինչպես միշտ, այս անգամ ևս Ալբիոլը աչքի ընկավ իրեն բնորոշ խաղով և գնդակը կասեցրեց ձեռքով, արդյուքում նշանակվեց 11 մետրանոց հարված: Նիստելռոյը իրացրեց այն հստակ և հավասարեցրեց հաշիվը:
Ռեալը ոգևորության ալիքի ներքո շարժվեց առաջ: 58-րդ րոպեին արդեն եկավ Ռոբբենի հիանալի խաղի ժամանակը: Երկու անգամ հարվածեց դարպասին բայց դարպասապահը աչալուրջ էր: Ռոբբենը շարունակեց հիանալի խաղը: Բայց հանկարծ կրկին ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Նիստելռոյը , ով արդեն մեկ դեղին քարտ ուներ սահնկում կատարեց Բարախայի հետ պայքարում և մրցավարը արձանագրեց կոպիտ խաղ: Ինչը նշանակում էր, որ Ռեալը մնում է իննը հոգով:
Ռեալը ոգևորության ալիքի ներքո շարժվեց առաջ: 58-րդ րոպեին արդեն եկավ Ռոբբենի հիանալի խաղի ժամանակը: Երկու անգամ հարվածեց դարպասին բայց դարպասապահը աչալուրջ էր: Ռոբբենը շարունակեց հիանալի խաղը: Բայց հանկարծ կրկին ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Նիստելռոյը , ով արդեն մեկ դեղին քարտ ուներ սահնկում կատարեց Բարախայի հետ պայքարում և մրցավարը արձանագրեց կոպիտ խաղ: Ինչը նշանակում էր, որ Ռեալը մնում է իննը հոգով:
Ռեալը գտնվում էր ամենածանր իրավիճակում, բայց երկրպագուների աջակցությունը և ֆուտբոլիստների ցանկությունը նրանց գլխավոր զենքն էր այս խաղում:
76-րդ րոպեին կրկին իր հրաշալի խաղով աչքի ընկավ Ռոբբենը: Ռոբբենի սուր փոխանցումից հետո Հիլդենբրանդը գնդակը հեռացրեց անկյուային: Գուտին իրացրեց անկյունայինը և օդային պայքարում հաղթեց Մամադու Դիարան : Նրա հարվածից հետո գնդակը դիպեց հորիզոնական դարպասաձողին , անդրադարձից հետո վրա հասած Ռամոսը այն ուղարկեց դարպասը, հաշիվը դարձնելով 2:1:
Այս հաշիվը արդեն Ռեալի օգտին էր: Մրցակիցը չէր կարող հաշտվել նման հաշվի հետ և նրա մարզիչ Ունայի Էմեյրին կատարեց հերթական փոփոխությունը , այս անգամ արդեն ուժեղացնելով հարձակումը: Խաղադաշտ դուրս եկավ Ռեալի սաներից մեկը՝ Մորիենտեսը:
85-րդ րոպեին Վիլիան խորամանկ հարված կատարեց , ինչից հետո վստահ խաղաց Կասիլիասը: Վերջինս արագ փոխանցեց գնդակը Դե Լա Ռեդին, ով գնդակով առաջ շարժվեց և 25 մետր հեռավորությունից գնդակը մխրճեց Հիլդեբրանդի դարպասը 3:1: Այս հարվածից հետո Վալենսիան կարծես թե հուսալքվեց: Պաշտպան Ալեքսիսը հետ փոխանցում կատարեց դարպասապահին , սակայն Իգուայինը խլելով գնդակը հաշիվը դարձրեց արդեն 4:1: Թվում էր վերջ ամեն ինչ ավարտված է և Ռեալը խաղը կավարտի 4:1 հաշվով: Բայց <Չղչիկները> 90-րդ րոպեին Կասիլիասի դեմ մենմենակ հանեցին Մորիենտեսին, իսկ իսպանացին դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 4:2:
Ավելին անել Վալենսիային այս խաղում չհաջողվեց: Մադրիդի Ռեալը տոնեց հաղթանակ և դաձավ Սուպերգավաթակիր:
"Ռեալ" - "Վալենսիա" 4:2 (Առաջին հանդիպում: 2:3)
Գոլեր: Նիստելռոյ, 48(11մ); Բամոս, 77; Դե լա Ռեդ, 85; Իգուային, 88 - Սիլվա, 32; Մորիենտես, 89.
"Ռեալ": Կասիլիաս: Ռամոս, Պեպե, Հայնցե, Տորես. Մ.(Դրենտե, 63); Դիարրա, Վան Դեր Վարտ, Գուտի (Դե Լա Ռեդ, 78); Ռաուլ(Իգուային, 80), Նիստելռոյ, Ռոբբեն
"Վալենսիա": Հիլդեբրանդ; Միգել, Ալեքսիս , Ալբիոլ(Մորիենտես, 81), Մորետի; Խուակին(Պաբլո Էրնանդես, 66), Ալբելդա, Բարախա, Մատա(Վիսենտե, 59); Սիլվա, Վիլիա:
Դե ինչ վ երջում միայն մնում է հաղթանակ մաղթել Ռեալին Սուպերգավաթում:
REALMADRIDBLOG-Նյութի օգտագործումը այլ կայքերում կամ թերթերում առանց հղման արգելվում է:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: