2011/07/24

ԿԱՍԻԼՅԱՍ. «ԱՊԱԳԱՅԻ ԹԻՄ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ»



Ի՞նչ տպավորություններ եք ստացել ԱՄՆ-ի այս երեք խաղերից:
Դեռ շատ բան ունենք տեսնելու ու ճանաչելու, սակայն արդեն հաղթողի հոգեբանության ենք հասել, ինչը անչափ կարևոր է հետագայի համար:
Ինչպե՞ս եք վերաբերվում թիմի նոր ձեռքբերումներին:
Պետք չէ շտապել, ամեն ինչ աստիճանաբար է լինում: Այս հանդիպումները պետք է չէ դիտարկել որպես միայն դրական կամ բացասական: Մինչմրցաշրջանը հենց նրա համար է, որ թիմը աստիճանաբար հասկանա իր թերություններն ու առավելություններն ու փորձի լավագույն կազմը ձևավորել: Շարունակելու ենք աշխատել:
Թիմը աճ գրանցե՞լ է:
Չգիտեմ, դա պարզ կլինի գալիք մրցաշրջանի մեկնարկից: Կարևորն այն է, որ նորեկներն իրենց լավ են զգում ու չնայած երիտասարդ տարիքին, արագ են հարմարվում թիմին, լավ են աշխատում:
Նորեկները բավականին լավ տպավորություն թողեցին այս երեք խաղերում:
Մենք`ֆուտբոլիստներս, պետք է դժվար գործ բացենք մարզչի համար: Կարող է տարօրինակ հնչել, բայց այդպես է: Բազմակողմանի ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են տարբեր դիրքերում հաջող խաղ ցուցադրել: Այս թիմը հավասարակշռված է ու նվաճումների հասնելու մեծ նախադրյալներ ունի: Երիտասարդ ու տաղանդավոր կազմ ունենք:
Համաձա՞յն եք Մոուրինյոյի այն մտքի հետ, որ թիմին ևս մեկ հարձակվող է պետք:
Նրա ասածը հազվադեպ է սխալ լինում: Բնականաբար նոր հարձակվողը օգտակար կլինի թիմին, այդ պատճառով չեմ կարող դեմ լինել այս մտքին: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի այս շրջանի բալանսը դրական ստացվեց:
Սուպերգավաթի հանդիպումը հոգեբանական մեծ փորձություն է լինելու ձեզ համար:
Այդ հակամարտությունից կխոսենք իր ժամանակին: Դեռ վաղ է քննարկել մի քանի շաբաթ հետո կայանալիք խաղը: Հիմա պետք է ֆիզիկապես լավ պատրաստվենք հաջորդ խաղերին, իսկ «Բարսելոնայի» մասին կմտածենք երեք շաբաթ հետո:
Այսքան երիտասարդ կազմ ունենալը առավելությու՞ն է:
Կարող է առավելություն լինել, բայց գոյություն ունի «փորձի պակաս» ասվածը, ինչը իհարկե առավելությունների շարքին չի դասվում: Մեր դեպքում, սակայն, երիտասարդ նորեկները բավականին խաղային փորձ են ունեցել իրենց նախորդ ակումբներում ու հավաքականներում: Ապագայի թիմ է ձևավորվում, որը կարող է փայլել առնվազն 3-4 տարի:
Վարանեն զարմացրե՞լ է բոլորիդ իր հասունությամբ:
Խաղադաշտում մարդիկ շատ են փոխվում: Սովորական շփման մեջ տարիքային տարբերությունը բնականաբար նկատվում է, սակայն խաղադաշտում տարիք հասկացությունը գոյություն չունի:
As.com RealMadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև