«Ռեալը» ցանկանում է երրորդ հաղթանակը տոնել՝ նախքան Միացյալ Նահանգները լքելը: Հաղթեցին «Գելեքսիին», «Չիվաս Գվադալախարային», այժմ ցանկանում են նաև «Լինքոլն Ֆինանսիալ Ֆիլդում» հաղթել «Ֆիլադելֆիային»:Շահինը ձախ ոտքի վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը, իսկ Ալոնսոյի, Խեդիրայի ու Ռամոսի խաղալը դեռ որոշված չէ: Կոենտրաոյին հանգիստ է տրվել, այս մասին ասել էր Մոուրինյոն՝ «Քուալկոմ» մարզադաշտում տված մամլո-ասուլիսի ժամանակ:Ժոզե Մոուրինյոյի անցկացրած մարզումներից հետո, թիմը հասավ հաջողության, ինչի վառ ապացույցը մինչմրցաշրջանային նախկին 2 խաղերն են, որոնցում թիմը տարել է խոշոր հաշվով հաղթանակներ՝ 4-1, 3-0՝ խաղալով «ԼԱ Գելեքսիի» և «Չիվաս Գվադալախարայի» դեմ համապատասխանաբար: Այսպիսով՝ ակնկալվում է պայծառ ապագա այս երիտասարդ կազմի համար:Ժոզե Մոուրինյոն երկրորդ տարին է, ինչ «Ռեալում» է: Նա ցանկանում է ևս մեկ սենսացիոն հաղթանակ տոնել Միացյալ Նահանգների երկրպագուների նկատմամբ, բայց այս անգամ արդեն Ֆիլադելֆիայում:
RealMadrid.com, RealMadrid.am
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: