"Ատլետիկոյի" ղեկավարությունը ցանկանում է ակումբում պահել Սերխիո Ագուերոյին, հաղորդում է AS-ը:Պարբերականի տեղեկացմամբ' մադրիդցիները ֆուտբոլիստին նոր պայմանագիր են առաջարկել` ֆինանսական ավելի լավ պայմաններով: Խաղացողը հնարավորություն ունի թիմի հետ համաձայնագիր կնքել մինչև 2017թ.' տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով: Նշենք, որ հիմա արգենտինացու աշխատավարձը 6 մլն եվրո է:Ագուերոն վերջերս հայտարարել էր, որ ոչ ֆինանսական պատճառներով է ցանկանում լքել «Ատլետիկոն»:Հարձակվողի ընթացիկ պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2014 հունիսի 30-ը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: