2012/01/06

Մոուրինիոն և Ռեալի ֆուտբոլիստները բաց կթողնեն Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի գալա-երեկոն

ՖԻՖԱ-ի պաշտոնական ներկայացուցիչները, ստանալով համապատասխան հաղորդագրությունը «Մադրիդից», հաղորդել են, որ Ժոզե Մոուրինյոն և Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնեն երկուշաբթի Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի գալա-երեկոն, որտեղ 2011 թվականի լավագույն խաղացողին պետք է տրվի «Ոսկե գնդակը», ինչպես նաև որոշվի տարվա լավագույն մարզիչը:
Ակումբի ղեկավարության կողմից այդպիսի որոշում է կայացվել, քանի որ այդ օրը թիմը մեկնելու է Մալագա «Արքայական գավաթի» պատասխան հանդիպմանը:
Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մեսսիի և Չավիի հետ «Ոսկե գնդակի» երեք թեկնածուների թվում է: Պոտուգալացին այս մրցանակը շահել է 2008 թվականին, իսկ վերջին երկու տարիներին այն տրվել է արգենտինացուն: Ժոզե Մոուրինյոն էլ տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների թվում է Պեպ Գվարդիոլայի և Ալեքս Ֆերգյուսոնի հետ միասին: 2010 թվականին Մոուրինյոն ճանաչվեց լավագույնը, սակայն այս տարի մրցանակի գլխավոր թեկնածուն է համարվում «Բարսելոնայի» մարզիչը:
Բացի Մոուրինյոյից և Ռոնալդուից, «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ (Կասիլյաս, Ալոնսո, Ռամոս) ևս կարող են հայտնվել «տարվա հավաքականի» կազմում:
Ցյուրիխում տվյալ միջոցառմանը «Մադրիդը» ներկայացնելու են Էմիլիո Բուտրագենիոն և Զինեդին Զիդանը:
realmadrid.am
marca.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև