«Վաղը մենք փորձելու ենք հաղթել, ինչպես և անում ենք ամեն մի խաղի ժամանակ: Եթե խաղում ես ոչ-ոքիի համար ու հանկարծ գոլ ես ընդունում, ապա դուրս ես մնում: Մենք օգտագործելու ենք մեր սովորական խաղային սխեման: Մենք խաղալու ենք այնպես, ինչպես խաղացել ենք վերջին երկու մրցաշրջաններում»:
«Եթե մենք մինչ այս խաղը անցկացրած լինեինք շատ խաղեր, ապա ես միգուցե չէի օգտագործի թիմիս ողջ պոտենցիալը, բայց թիմը նոր է վերադարձել արձակուրդից, ու խաղացողներս կարիք ունեն խաղալու: Առաջնության առաջատար թիմերը չկարողացան հաղթել իրենց խաղերը: Շատ ոչ-ոքիներ եղան: Ես այս խաղը համարում եմ շատ կարևոր փուլ արքայական գավաթում, ու խաղացողներս կարիք ունեն խաղալու: Մենք գնալու ենք Մալագա մարտական տրամադրությամբ: Ես ռոտացիայի չեմ դիմելու: Դուրս կգա այն կազմը, որը, ըստ իս, կարող է դուրս գալ քառորդ եզրափակիչ:
«Շատ տարօրինակ բան պատահեց: Իմ թիմը հաղթեց մեկ գոլի տարբերությամբ: Նրանք տակտիկապես ու պաշտպանողական գործողություններով շատ ուժեղ էին, բայց նրանք շատ գոլեր չխփեցին: Ես միշտ լավագույն արդյունքի համար եմ պայքարելու երբեմն ավելի պաշտպանողական խաղ եմ խաղացել: Իմ թիմերը չեն խաղում շոուի համար: Հիմա՝ «Ռեալում», ես ունեմ Ոսկե խաղակոշիկի հաղթող ու ակումբի պատմության մեջ գոլային արդյունավետության լավագույն միջին ցուցանիշը: Ամեն մեկը կարող է մի ձև մտածել: Մենք 8 գոլ ենք խփել մեր վերջին երկու խաղերում «Մալագային» ու «Գրանադային»: Դուք ականատես եղաք 11 գոլի վերջին 2 խաղում: Ուրիշ ի՞նչ եք ուզում: Ես կգերադասեմ հաղթել 5-0, քան թե 5-1, դա՝ անկասկած, բայց կարծում եմ, որ ավելի լավ է խաղալ այսպես այն կազմով, որը կա մեր տրամադրության տակ: Մենք շարունակում ենք մեր գործը անել: Չեմ կարծում՝ ավելի մոտ ենք լա լիգայի հաղթելուն: Մենք միավորներ ենք կորցրել «Լևանտեի» ու «Ռասինգի» դեմ խաղերում: Մենք հեշտությամբ կարող ենք կորցնել 5 միավոր 2 խաղում»:
«Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, թե իբր պատժում եմ Արբելոային՝ նրան դաշտ դուրս չբերելով: Դուք սխալվել եք, եթե այսպես եք ներկայացրել մարզչի հարաբերությունները այն խաղացողի հետ, որի նկատմամբ մարզիչը ունի չափազանց մեծ վստահություն: Նա ատամնաբուժական վիրահատության է ենթարկվել արձակուրդներին ու, հետևաբար, փոքր ինչ դժվարություններ ունի: Նա այքան էլ լավ պատրաստ չէր «Մալագայի» դեմ խաղին, այնպես որ մենք որոշեցինք, որ պետք է աշխատել նրա վրա, որ նա լիովին պատրաստ լինի այս խաղի համար: Նա վաղը կխաղա: Նա պատժված չէ, բոլորովին»:
«Կարծում եմ, Բենզեման պատրաստ կլինի հայտավորվել: Նա երեկ ավելի լավ վիճակում էր, ու սպասում եմ, որ տեսնեմ, թե ինչ փոփոխություններ կլինեն այսօր»:
«Մենք սովորաբար օգտագործում ենք 4-3-3 սխեման: Երբեմն օգտագործում ենք '10' համարի խաղացողին կամ խաղում ենք երկու կիսապաշտպաններով ու չենք օգտագործում ընդգծված '10' համարի: Մենք մեր խաղերի մեծ մասը խաղացել ենք այս երկու սխեմաներով:
«Ես շատ եմ ափսոսում, որ չկարողացա ներկա գտնվել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը: Ես ասում եմ սա իմ մասին ու կարծում եմ, որ Ռոնալդուն նույնն է մտածում: Ինձ համար պատիվ է լինել լավագույն եռյակում: Չեմ կարծում, որ կհաղթեմ մրցանակը այս տարի, ու դա արդարացի է: Ես դրան արժանի էի 2010-ին, քանի որ երեք տիտղոս էի նվաճել, բայց այս տարի արժանի չեմ: Կարծում եմ, որ հաղթելու համար պետք է նվաճել ՉԼ գավաթը կամ հաղթել ուժեղագույն առաջնություններից մեկում, իսկ ես միայն հաղթեցի արքայական գավաթը: Գվարդիոլան ու Ֆերգյուսոնը ավելի արժանի են մրցանակին, քան ես, բայց ես կուզենայի լինել այնտեղ ու շնորհավորել հաղթողին, ով, ըստ իս, կլինի Գվարդիոլան»:
Խմբ. մեջբերում - հարցազրույցը տրվել է նախքան մրցանակաբաշխությունը:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: