2012/01/02

Մոուրինիո.«Մենք հաղթանակներ ենք տանում, գոլեր ենք խփում և կարևորն էլ դա է»

Ժոզե Մոուրինյոն իր առաջին ասուլիսը տվեց այս տարվա ընթացքում՝ մեկնաբանելով վաղը կայանալիք գավաթային խաղը:

«Մենք ամենաքիչը 6 խաղ ենք անցկացնելու հունվարին, ու իմ նպատակն է այդ ընթացքում օգտագործել իմ բոլոր խաղացողներին: Ես սպասում եմ, որ «Մալագան» ոգևորված կլինի ու կփորձի հասնել արդյունքի, որը թույլ կտա նրանց պայքարել դիմակայությունում հաղթելու համար: Մենք միշտ ընտրելու ենք ուժեղ ու հավասարակշռված կազմ, որը ունակ է հաղթանակներ տանել խաղերում: Ես սպասում եմ, որ վաղը մենք կհաղթենք, բայց չեմ ակնկալում, որ այս խաղում կորոշվի դիմակայության ելքը»:

«Ես ուզում էի հաղթել «Պոնֆերադինայի» հետ խաղերը, դրա համար էլ մենք դաշտ դուրս բերեցինք երկու ուժեղ կազմեր ու բաժանեցինք աշխատանքը մեր խաղացողների միջև: Մենք նորից ենք դա անելու, քանի որ հունվարին անցկացնելու ենք 4 խաղ Լա լիգայում ու 2 խաղ գավաթի խաղարկությունում: Իմ խնդիրը ոչ միայն խաղացողներիս րոպեներ տալն է, այլ նաև հաղթանակների հասնելը: «Ռեալը» մի վայր չէ այնպիսի խաղացողների համար, որոնք այնքան լավը չեն: Եթե այս խաղացողները ուրիշ թիմերում անվիճելի տեղ կունենային մեկնարկային կազմում, այստեղ նրանք պետք է պայքարեն այդ տեղի համար: Ես ղեկավարում եմ այս թիմը ու ուզում եմ նրանց բոլորին ունենալ ձեռքիս տակ մինչև վերջ»:

«Առաջնությունում «Մալագայի» դեմ խաղի ժամանակ մենք արագ գոլ խփեցինք ու զարգացրինք հաջողությունը մինչև ընդմիջում, բայց չեմ սպասում, որ վաղը այդպես կլինի. վաղը մենք անցկացնելու ենք 180 րոպեանոց հանդիպման առաջին խաղակեսը»:

«Ես չեմ ուզում, որ իմ խաղացողներից ինչ որ մեկը լքի թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանալ: Ուզում եմ մրցաշրջանը ավարտել հենց այս կազմով: Իմ խաղացողները ու նախագահների խորհուրդը կիսում են իմ այս կարծիքը: Պատուհանը բաց է մինչև հունվարի 31-ը, բայց ես չեմ խնդրել գնել ինչ որ խաղացողի ու չեմ էլ ուզում, որ վաճառենք մեր խաղացողներից ինչ որ մեկին: Մենք ունենք շատ խաղացողներ, ովքեր հավասարակշռություն են մտցնում երեք մրցաշարերում էլ»:

«Խաղացողները անցնում են այնպիսի փուլերով, երբ շատ լավ մարզավիճակում են, բայց լինում են նաև փուլեր, երբ նրանք այդ մարզավիճակը չունեն: Միայն այն նշանակություն ունի, որ մենք ունենք ուժեղ թիմ որակյալ խաղացողներով: Սխալ է անհատների մասին խոսելը, քանի որ ամեն ինչ կարող է փոխվել մեկ շաբաթում: Մենք հաղթում ենք, գոլեր ենք խփում, հաճույք ստանում ու ուրախացնում մարզասերներին. միայն սա նշանակություն ունի»:

«Կառվալյուն իրեն շատ լավ է զգում: Նա այլևս վնասվածք չունի, ու մենք կփորձենք արագացնել նրա վերականգնման պրոցեսը, որպեսզի նա հետ գա որքան հնարավոր է շուտ: Նա առավոտյան ու կեսօրին միայնակ է մարզվել: Նա չի միանալու խաղընկերներին, քանի որ կարիք ունի օպտիմալ մարզավիճակը վերադարձնելու: Երբ որ թիմը նրա կարիքը ունենա, նա պատրաստ կլինի»:

«Կալյեխոնը երկու տարի անցկացրեց «Ռեալից» հեռու ու հասկացավ, թե ինչ է նշանակում խաղալ այստեղ և մեկ այլ թիմում: Նա ավելի է կարևորում այն պահերը, որ անցկացնում է այստեղ: Նրա համար շատ կարևոր են այն րոպեները, որ ստանում է դաշտում: Որոշ խաղացողների համար պրոբլեմատիկ է վերջին 10 րոպեներին փոխարինման դուրս գալը, իսկ նրա համար դա ֆանտաստիկ բան է: Նա հարգում է խաղընկերներին, նրանք էլ փոխադարձաբար հարգում են նրան: Ինձ դուր է գալիս նրա մենտալիտետը, ու նա, անկասկած, «Ռեալի» մակարդակի խաղացող է»:
Realmadrid.com
Realmadrid.am

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև