Ֆրանսիական «ՊՍԺ»-ն արդեն ավարտում է նոր գլխավոր մարզչին ընտրելու գործընթացը, և ամենայն հավանականությանբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Կառլո Անչելոտին: Սպասվում է, որ իտալացի մարզիչը մեծ գումարներ է վաստակելու փարիզյան ակումբում:
«ՊՍԺ»-ը, օգտվելով առիթից, կարող է վերսկսել Կակային ձեռք բերելու փորձերը, քանի որ Անչելոտին այն մարզիչներից է, ով աշխատել է Կակայի հետ ու մեծ դեր է ունեցել նրա կարիերայի մեջ:
Ֆրանսիական ակումբի շուրջ պտտվում է նաև Դեյվիդ Բեքհեմի անունը: Այնուամենայնիվ, թվում է՝ Կական մտադիր չէ հեռանալ «արքայական» ակումբից, չնայած վերջին վնասվածքից հետո կորցրել է իր առաջվա տեղը թիմում:
Կական նշել է, որ հավանական է մի օր Բրազիլիա տեղափոխվելը, բայց ոչ հիմա. «Երբեք չես կարող ասել, թե ինչ կպատահի կյանքում: Կապրենք, կտեսնենք»,-ասել է «Միլանի» նախկին ֆուտբոլիստը:
Կակայի անունը շոշափվում է նաև այլ ակումբներում: Ըստ “Daily Mail”-ի՝ բրազիլացու համար հունվարին պայքարելու են «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը»:
Marca.com
Realmadrid.am
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: