2011/12/26

Օզիլը մարզաշապիկը նվիրել է Էրդողանին

Մեսութ Օզիլը «Ատլետիկոյի» թուրք ֆուտբոլիստ Արդա Թուրանի հետ անակնկալ այց է կատարել Թուրքիայի կառավարության ղեկավար Էրդողանին: Ազգությամբ գերմանացու ծնողները թուրք գաղթականներ են: Օզիլը սեփական մարզաշապիկը ստորագրությամբ նվիրեց Էրդողանին:
«Ռեալի» ֆուտբոլիստ Օզիլը անակնկալ այց է կատարել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, «Ֆեներբախչեի» նախկին ֆուտբոլիստ Արդա Թուրանի հետ:

Օզիլը ազգությամբ գերմանացի է և իրեն է համարում գերմանացի, բայց նրա ծնողները Թուրքիայից են ու այդ այցը հաճելի անակնկալ է եղել Էրդողանի համար: Օզիլը երկու օր որոշել էր անցկացնել ծնողների երկրում, և այդ ընթացքում է կատարել է անակնկալ այցը:

Իսպանիայում հանդես եկող ֆուտբոլիստների հետ զրույցին ներկա է եղել նաև երիտասարդության ու սպորտի նախարար Սուատ Կիլիչը:
realmadrid.am
As.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև