Չորեքշաբթի օրը Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրեց մի «փաստագրական ֆիլմ» որտեղ ներկայացվում են նրա մարզական տարբեր կարողությունները ու որակները, գնդակի հետ վարվելու յուրահատուկ տաղանդը: Պորտուգալացին խոսեց նաև «Ռեալի» ներկայիս կազմից ու պարզաբանեց, թե ինչ նպատակներ ու ծրագրեր ունի ընթացիկ մրցաշրջանի հետ կապված: «Արդեն երկու տարի է, ինչ «Ռեալում» եմ ու շատ երջանիկ եմ այստեղ: «Ռեալը» ընտանիքի պես է ինձ համար: Մենք հզոր թիմ ունենք, ու ավելի ուժեղ ենք քան անցած տարի: Ուզում եմ տիտղոսներ նվաճել: Սա է մեր թիմի գլխավոր նպատակը»:
«Առաջին հերթին նա իմ ընկերն է, հետո`մարզիչս և վերջապես, մի մարդ է, ում հետ շատ հաճելի է շփվել: Կարծում եմ` ներկայիս դրությամբ Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է: Նրա հետ աշխատելը իսկական հաճույք է»,- ասել է Ռ ոնալդուն Ժոզե Մոուրինյոյի մասին: Նա խոսել է նաև խաղընկերների հետ հարաբերությունների մասին «Չեմ կարող նրանցից մեկին առանձնացնել որպես իմ լավագույն ընկեր, քանի որ բոլորի հետ էլ հարաբերությունները պարզապես ֆանտաստիկ են: Մենք մի միասնական ընտանիք ենք»:
«Արքայական» թիմի համար այս մրցաշրջանի Չեմպիոնների լիգան կմեկնարկի Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղով: Ռոնալդուն գիտակցում է այս մրցաշարի կարևորությունն ու բարդությունը: «Հյուրընկալվելիս խաղալը միշտ է դժվար է: Պետք է լավ պատրաստվենք այդ հանդիպմանը անակնկալներից խուսափելու համար: Չենք ուզում նվազագույն նպատակներ դնել մեր առջև, այլ, ընդհակառակը, ուզում ենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները` այդ թվում նաև ՉԼ-ն»: «Լիոնի»` խմբային փուլի մյուս մրցակցի մասին Ռոնալդուն նշեց. «Նրանց մի քանի անգամ հանդիպել եմ ինչպես «Մանչեստրի», այնպես էլ «Ռեալի» կազմում: Նրանք ամուր թիմ են, լավագույնը Ֆրանսիայում, այդ պատճառով նրանց դեմ խաղալը միշտ էլ շատ ծանր է ստացվում: Բայց արդեն կարողացել ենք հաղթել նրանց, տեսնենք ինչպես կստացվի այս տարի»:

Այս շաբաթ օրը վերսկսվում է Լա լիգան: Չնայած նախորդ տուրի գոլառատ հաղթանակին, Ռոնալդուն խոստովանում է, որ պետք է զգույշ լինել ու չթերագնահատել մրցակցին: «Լավ սկսեցինք առաջնությունը, տեսնենք շարունակությունը ինչպես կդասավորվի: Ամենակարևորը մրցունակ լինելն է, հատկապես եթե խաղում ենք Լա լիգայում: Ընդհանրապես, իմ կարծիքով, աշխարհի ամենալավ առաջնությունները Իսպանիայի ու Անգլիայի առաջնություններն են: Լա լիգայում միայն երկու թիմ չեն պայքարում: Օրինակ, «Վալենսիան» նույնպես կարող է խառնվել չեմպիոնության համար պայքարին, քանի որ այս տարի ավելի ամուր կազմ ունի: Դեռ կտեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները»:
Պորտուգալացի ֆուտբոլիստը խոսել է մրցաշրջանում իր թիմի լավ մեկնարկի մասին «Այս տարի «Ռեալը» շատ ավելի ուժեղ է: Ավելի մեծ փորձ ունենք, ավելի մրցունակ ենք, արդեն երկորդ տարին ենք աշխատում Մոուրինյոյի հետ, ինչի արդյունքը նկատելի է: Կարծում եմ` կարող ենք ֆանտաստիկ մրցաշրջան պարգևել երկրպագուներին: Սուպերգավաթի խաղերի ժամանակ ապացուցեինք, որ շատ ենք աճել, քանի որ շատ մոտ էինք հաղթանակին»: Ռոնալդուն դիմեց նաև երկրպագուներին. «Մեր երկրպագուները նույնպես տեսնում են, որ այս տարի ավելի ուժեղ ենք: Խոստանում ենք նրանց, որ պայքարելու ենք մինչև խաղի վերջին վայրկյանը, պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար: Անձամբ ես փորձելու եմ ավելի հաջող խաղ ցուցադրել, քան անցած տարի»:

Անհատական առումով Ռոնալդուի փիլիսոփայությունը պարզ է. «Խաղադաշտում չեմ խնայում ուժերս ու 100%-ով նվիրվում եմ խաղին, և կապ չունի, թե ում հետ ենք խաղում: Ամեն նոր մրցաշրջան նոր մարտահրավեր է ինձ համար: Դժվար է միշտ այսպես խաղալ, սակայն ինքս եմ այպիսի ճնշում ընտրել, քանի որ ուզում եմ ստուգել ուժերիս սահմանը: Գոլ խփելը հաճելի է, սակայն կրկնակի հաճելի է, երբ այդ գոլով հաղթանակ ես պարգևում թիմիդ: Չեմ մտածում, թե քանի գոլ կխփեմ այս մրցաշրջանում»:
Վերջում Ռոնալդուն գովերքի խոսքեր ասաց կանտերանոների հասցեին. «Նրանք բոլորն էլ տաղանդավոր են: Երբեմն առիթ ենք ունենում մարզվել նրանց հետ: Դա օգտակար է ինչպես մեզ, այնպես էլ նրանց համար: Այնպիսի երիտասարդ ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Մորատան կամ Խեսեն, «Ռեալին» փառահեղ ապագա է սպասվում»:

Դիտվել է

0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: