2011/09/03

Կառվալիոն կարող է որակազրկվել

Ինքնուրույն ազգային հավաքականը լքելու պատճառով, Ռիկարդո Կառվալիոն կարող է պատժվել:
Հեռանալով ազգային հավաքականից Կառվալիոն հայտնվել է մեծ թոհուբոհի մեջ: Շուտով կարգապահական կոմիտեն կքննարկի նրա հարցը և շատ հնարավոր է, որ պատիժ սահմանի նրա նկատմամբ:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ Կառվալիոյի նման քայլի համար դեռ որոշումներ չեն կայացվել և հնարավոր է նրան սպառնա միայն դրամական պատիժ:
Սկզբից ֆեդերացիան ցանկանում է լսել Կառվալիոյի կարծիքը և հետո նոր որոշում կայացնել:
«Մենք պետք է լսենք ֆուտբոլիստի կարծիքը այս ամենի մասինը և ճշտենք իրական պատճառները, հետո նոր որոշում կայացնենք»:
Մոուրինիոն հույս ունի, որ այս ամենը շուտ կավարտվի և ոչ մի ազդեցություն չի թողնի Ռեալի և նրա խաղի վրա:
Marca.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև