2011/09/08

Մոուրինիո.«Թիմի շահերը ավելի կարևոր են, քան անհատի»

«Կրիշտիանուն ֆանտաստիկ է: Նրա գոլի արժեքը չի կարելի համեմատել նոմինալ հարձակվողների խփած գոլերի հետ»:
«Մենք Կոենտրաոյին չենք գնել, քանի որ ունեինք ձախ պաշտպանի դիրքը ուժեղացնելու կարիք, այլ գնել ենք, քանի որ մեզ համար շատ կարևոր էր ունենալ երկրորդ եզրայինը: Կոենտրաոն այստեղ է նրա համար, որ շատ անգամներ է մեզ ցույց տվել իր բազում լավ որակները: Նա խաղաց կիսապաշտպանությունում, քանի որ դա պայմանավորված էր նրա թիմակիցների վնասվածքներով, իսկ թիմը, հիշեք, միշտ ավելի կարևոր է, քան անհատը»:
«Անցած մրցաշրջանում մենք լավ աշխատանք կատարեցինք, այնպես որ ռադիկալ փոփոխություններ անհրաժեշտ չէին: Կարող է մի քիչ տարօրինակ թվալ, որ «Ռեալ Մադրիդը» ծախսեց այդքան քիչ այն ժամանակ, երբ կարող էր ծախսել ավելին: Բայց շատ այլ ակումբներ ծախսեցին ավելի շատ, քան կարող էին»:
Կապված նրա հետ, որ «Ռեալը» ամբողջ Եվրոպայում 15-րդ ամենաշատ գումար ծախսած թիմն է այս տրանսֆերային շուկայում (59 մլն եվրո), Մոուրինյոն ասաց.«Այս ամենը հաստատում է ընդամենը երեք բան. նախ այն, որ մենք կարիք չունեինք շատ ծախսելու, երկրորդ՝ մենք ունենք բալանսավորված թիմ, երրորդ՝ մենք կատարեցինք շատ լավ աշխատանք անցած տարի, ինչի հետևանքը այն էր, որ այս տարի ռադիկալ փոփոխությունների կարիք չունեցանք»:
«Նրանք, ովքեր ասում են, որ անցած մրցաշրջանը առաջինն էր, երբ ես նոր թիմի ղեկին չհաղթեցի ազգային առաջնությունում առաջին իսկ տարում, ճիշտ են, բայց ես վստահ եմ, որ անցած մրցաշրջանում թիմը լավագույնն էր այն բոլորից, որոնց մարզել եմ: Ես վաստակեցի ավելի շատ միավորներ, հաղթեցի ավելի շատ խաղեր, խփեցի ավելի շատ գոլեր... Մենք ունեցանք շատ, շատ, շատ լավ առաջնություն»:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև