2011/09/02

Օզիլ.«Ես ցանականում եմ հաղթել ամեն ինչ»

 Ռեալի կիսապաշտպան Մեզութ Օզիլը, ով այժմ գտնվում է Գերմանիայում և պատրաստվում է հավաքականի հերթական խաղին հանդիպել է "Kicker"-ի լրագրողներին և հարցազրույց է տվել:

Գերմանիայում այսօր հույս ունեն, որ հավաքականը կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր:
Եթե մենք օգտագործենք մեր առավելությունները, ապա դա այդպես կլինի, իսկ դա չանելու դեպքում Ավստրաին մեզ կարող է խնդիրնեիր առաջ կանգնեցնել:
Դուք մեկնելու եք հարազատ քաղաք՝ Գելզենկիրխեն: Հավանաբա՞ր շատ եք կարոտել:Իհարկե: Ես խաղացել եմ Շալկեում: Իմ ընտանիքը և ընկերներս կգան մարզադաշտ և կօգնեն ինձ: Ես շատ ուրախ կլինեմ:
Ռեալը լավ սկսեց առաջնությունը:Ի՞նչ կասեք ձեր մասին արվող հաճոյախոսությունների մասին:
Ես գոհ եմ, քանի որ լավ խաղացի: Մենք բոլորս լավ խաղացինք: Միասնական խաղը օգնեց մեզ:
Ինչի՞ հետ է կապված նման լավ մարզավիճակը:
Ես զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ գտնվում: Անցիալ մրցաշրջանում դժվար էր, քանի որ շատ խիտ էին անցկացվում խաղերը: Այս տարի ամեն ինչ այլ է:
Ինչու՞:
Մենք լավ մարզվեցինք ԱՄՆ-ում և Չինաստանում , ինչպես նաև լավ համլրում ենք ստացել:
Ինչու՞ Լյովը Ձեզ չհրավիրեց Բրազիլիայի հետ խաղին:
Այո դա մի քիչ զարմանալի է: Բայց մյուս ֆուտբոլիստները իրենց լավ դրսևորեցին խաղադաշտում: Թիմը լավ խաղաց:
Ռեալը զիջեց Սուպերգավաթը Բարսելոնային: Կրիկին պարտություն:Ես չեմ մտածում դրա մասին: Իհարկե լավ կլիներ , որ հաղթեինք: Բայց մենք կպայքարենք Լա Լիգայում,Չլ-ում և գավաթի խաղարկությունում:
Գերմանիայի հավաքականը, արդեն մեկ քայլ ևս մոտեցե՞լ է Իսպանիային:
Այո: Մենք հաստատուն խաղ ենք ցուցադրում: Մենք հավատում ենք մեր ուժերին: Եկել է Գերմանիայի ժամանակը:
Եթե ընտրություն կատարեիք տիտղոսների միջև, որը կընտրեիք:
Ես ցանկանում եմ հաղթել ամեն ինչ:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև