2011/09/06

Ռոնալդու.«Ես կարոտում եմ Պրիմիեր լիգային»

Ռոնալդուն հարցազրույց է տվել Sky Sports-ին:
«Իմ համար Պրիմիեր լիգայի դռները փակված չեն: Հնարավոր է, որ կգա ժամանակ, երբ ես կրկին կտեղափոխվեմ Անգլիա:  Ինձ հայտնի է այնտեղ տրիող մթնոլորտ և դա հիանալի է: Իսկ ինչու՞ չվերադառնալ Անգլիա: Դա շատ հավանական է: Ես երկրպագում եմ Մանչեսթեր Յունայթեդին, բայց ես չեմ կարող հավաստիացնել, որ կվերադառնամ հենց այնտեղ: Ես նաև շատ երջանիկ եմ Ռեալում»:
«Ես արդեն հայտարարել եմ, որ եթե Ռեալը ցանկանա, ապա այստղ կմնամ ևս 10 տարի, այսինքն մինչ կարիեռայիս ավարտը: Ես այժմ ոչինչ չեմ կարող ասել, միայն կշարունակեմ խաղալ և կփորձեմ նոր նվաճումների հասնել»:
Երազանք«Ես շատ վաղուց ասել էի , որ իմ երազանքը Ռեալի ֆուտբոլիստ դառնալն է և այն իրականացավ: Երազանքի մի մասն էր կազմում նաև Մաչեսթեր Յունայթեդը: Այս երկու թիմերը լավագույններն են աշխարհում: Նրանց մրցակից են Չելսին, Միլանը, Արսենալը և Բարսելոնան: Հպարտ եմ այն բանի համար, որ հաջողությունների եմ հասել Անգլիայում: Այնտեղ անցկացրել եմ 6 անմոռանալի մրցաշրջան»:
«Ֆերդյուսոնը ինձ համար կարծես հայր լինի: Նա ինձ շատ է օգնել, այժմ ինձ օգնում է Մոուրինիոն: Այս երկու մարզիչները, մարդիկ են , ովքեր շատ տիտղոսներ են նվաճել: Նրանք լավագույններն են աշխարհում»:
Օգնություն«Իմ մեջ պահպանվել են միայն լավ հիշողություններ: Երբ դիտոմ եմ Ման.Յու.-ի խաղերը, սկսում եմ կարոտել, քանի որ իմ մի մասը մնացել է այնտեղ: Ես Ռեալի ֆուտբոլիստ եմ և շարունակում եմ պահպանել կապեր Ման. Յու.-ի հետ: Ես պահպանում եմ շփումը Ֆերգյուսոնի հետ: Ես տեղափոխվեցի Ռեալ քանի որ դա իմ երազանքն էր: Բացի այդ այն ինձ հնարավորություն է տալիս մոտ լինել իմ ընտանիքին: Մենք կփորձենք նոր տիտղոսներ նվաճել:»
Sky Sports
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև