Գալաթասարայի հետ խաղից հետո լրագրողներին է հանդիպել նաև Ռեալի մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
«Ինձ համար ամենակարևորը ֆուտբոլիստների աջակցությունն է: Ես ամեն խաղի նույն ձևովեմ պատրաստվում, լինի ընկերակն թե պաշտոնական խաղ: Այդ խաղերը լավ միջոց են պահեստաին ֆուտբոլիստներին փորձարկելու համար: Ադանը պետք է խաղա: Նա շատ երիտասարդ է և իմ ՝ Ռեալ գալուց ի վեր, նա ոչ մի րոպե չէր խաղացել աձաջին թիմում:Գտնում եմ, որ նա ունի բոլոր որակները և կարող է լավ փոխարինող լինել Կասիլիասին: Մեխիասը և Խեսուսը կխաղան Կաստիլիայում և հնարավորություններ կունենան առաջին թիմում խաղալու համար:Ադանը այսօր հիանալի խաղաց: Դարպասապահի դերը խաղում , ոչ միայն դարպասի պաշտպանությունն է, այլ նաև ֆուտբոլիստներին խորհուրդներ տալը: Ադանի ՝ վերջին րոպեներին կատարած սեյվը օգնեց թիմին շատ կարևոր հաղթանակ տանել: Շաինը արագ է վերականգնվում և արդեն պատրաստ է խաղալու: Իհարկե մեծ ձախողում է, որ նա դեռ չի խաղացել թիմում և չի ուրախացրել երկրպագուներին: Թիմի համար կարևոր է , որ շուտ ապաքինվեն Գրաներոն և Խեդիրան: Կոենտրանոն կխաղա տարբեր դիրքերում, դրա համար էլ մենք նրան գնել ենք: Ալեքսը ևս կխաղա տարբեր խաղերում: Այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում, քան առաջ: Երեկվա կատարվածը փոքրիկ ռևանշի էր նման: Ինչ որ մեկը օգտագործել էր ուրիշի հեռախոսը: Եվ միայն ոչ պրոֆոեսիոնալ մարդիկ կարող են հավատալ նմանատիպ կեղծ լուրերին: Դրանք միայն զվարճացնում են ինձ: Ֆաթիհ Թերիմը իմ լավագույն ընկերներից է: Գալաթասարայը լավ ֆուտբոլիստներ ունի և մեծ շանսեր ունի : Ես նրանց ցանկանում եմ հաջողություն»:
realmadrid.com
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: