2011/08/16

Ռեալը շարունակում է մարզվել՝

Ռեալը ՝ Սուպերգավաթի առաջին հանդիպումից հետո, կրկին անցնում է մարզումներին: Չանցած 24 ժամ ֆուտբոլիստները կրկին մարզման վայրում էին: Մարզումը անցավ բարձր տրամադրությամբ և ֆուտբոլիստները գոհ էին իրենց առաջին խաղից: Գրաներոն և Շահինը կատարում էին վերականգնողական մարզումներ:
Մարզմանը մասնակցում էին 23 ֆուտբոլիստներ: Կոենտրանոն և Խեսուը միակ բացակայող ֆուտբոլիստներն էին , Սուպերգավաթի հանդիպմանը մասնակցածներից: Մարզմանը մասնակցում էին նաև ՝ Մեխիասը, Ալեքսը, Նաչոն և Մորատան: Բաժանվել էին երեք խմբի և մարզվում էին տարբեր վարժություններ կատարելով: 
Առաջինը մարզվեցին Բարսայի հետ խաղի մասնակիցները: Ռույա Ֆարիի գլխավորությամբ մարզվում էին ՝Կասիլիասը, Պեպեն, Ռամոսը. Կարվալիոն, Մարսելոն, Խեդիրան, Ալոնսոն, Դի Մարիան, Օզիլը , Բենզեման և Ռոնալդուն:
Երկրորդ խումբը մարզում էր Սիլվինո Լուրոն՝ դարպասապհների դարպասապահը : Նա մարզում էր Ադանին և Մեխիասին:
Երրորդ խումբը կատարում էր ինտենսիվ վարժություններ Կատարում էին տարբեր վարժություններ, հարվածներ և վերջում նաև խաղացին ընկերական խաղ: Իրենց հերթին առանձին վերականգնողական վարժություններ էին կատարում նաև Գրաներոն և Շահինը:



Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև