Ռեալի հարձակվող Կարիմ Բենզեման փոքրիկ հարցազրույց է տվել լրագրողներին:
Ինչպե՞ս էիք Ձեզ զգում մրցաշրջանի առաջին խաղում:Շատ լավ: Ինձ թվում է ,որ մեկնարկի համար սա հիանալի խաղ էր: Մենք լավ խաղացինք, երկրպագուները ևս գոհ են: Բացի այդ ինձ թվում է , որ մենք արժանի էինք հաղթանակի:
Թվում է, թե՞ Մռալը՝ Մոուրինիոն գիտի , թե ինչպես խաղալ Գվարդեոլայի ՝ Բարսելոնայի դեմ>
Անցիալ մրցաշրջանից շատ բան է փոխվել: Մենք տիրում էինք գնդակին և ճնշում էինք մրցակցին: Այդպիսի մրցակցի հետ դա շատ կարևոր է: Բարսային պետք է զրկել գնդակից և թույլ չտալ խաղարկել այն:Ինչպե՞ս եք գնահատում հաղթանակի հավանականությունը Սուպերգավաթում:
Իհարկե մենք կարող ենք հաղթել: Մենք ցանկանում ենք տիտղոս նվաճել և սա առաջինը կլինի այս մրցաշրջանում: Մենք բաց խաղ կխաղանք Բարսելոնայում:
Կիրակի օրը Դուք լավ խաղացիք , և կատարեցիք Ձեր սև գործը:
Ես շատ էի աշխատում հարձակման գծում: Ամեն ինչ ծրագրավորված էր: Մուրը ինձնից պահաջել է ագրեսիվ խաղ խաղալ, որպեսզի Բարսան զրկվի գնդակից: Սա էֆեկտիվ եղանակ էր: Ֆիզիկապես արդեն լավ մարզավիճակում եմ:
Այժմ, Դուք Ռեալի հիմնակա՞ն հարձակվողն եք:Ես իմ աշխատանքն եմ անում: Թիմում կա մրցակցություն , իսկ դրան դիմանալու համար պետք է միայան լավ խաղալ:Մեծ սպասելիքներ Ռեալի՞ց: Ռեալը ցանկանում էր ցույց տալ այն ամենը ինչի հասել է դա հնարավոր է արդյո՞ք:Դա այդպես չէ: Մենք խաղադաշտում ոչինչ չենք ցանկանում ապացուցել, մենք խաղում ենք հաղթելու համար:Այժմ ավելի երկար ժամանակ եք անցկացում խաղադաշտում: Ինչպի՞սի փոփոխություններ կան:Ես երկար կարողանում եմ գնդակ պահել: Խաղընկերներս վստահում են ինձ: Թիմում շատ են կարող ֆուտբոլիստները: Շատ հնարավորություններ կունենամ գոլեր խփելու:
Մոուրինիոն Ձեզ շա՞տ է վստահում: Անցիալ մրցաշրջանում դա չկար:
Մի քանի անգամ կրկնել եմ, ես խնդիրներ չունեմ Մոուրինիոյի հետ: Մենք խոսել ենք, և նա ինձ ամեն ինչ ասել է, ասել է նաև այն , որ վստահում է ինձ: Իսկ ես կփորձեմ ավելին անել:
As.com
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: