Այսօր Ռեալը վերսկսեց մարզումները : ժոզե Մոուրինիոն իր տրամադրության տակ ուներ 19 խաղացողների:
Վալդեբեբասում Ռեալը նախապատրաստվում էր 2-րդ տուրում կայանալիք Սպորտինգի հետ խաղին: Մարզումը անցկացվում էր փակ դռների հետևում :չ/լ վիճակահանությանը մասնակցելու պատճառով մարզմանը չմասնակցեց Ռոնալդոն, իսկ Արբեոլան, Ալթինթոփը և Խեդիրան շարունակում էին վերականգնվել վնասվածքից:
19 ֆուտբոլիստների թվում էր նաև դարպասապահ Թոմաս Մեխիասը: Գալաթասարայի հետ խաղին առավել շատ խաղացած ֆուտբոլիստները ՝ Ալոնսոն, Կոենտրանոն և Մարսելոն կատարում էին վերականգնողական վարժություններ:
Կասիլյասը, Ադանը և Մեխիասը աշխատում էին բոլորից առանձին դարպասապահների մարզիչ Սիլվիո Լաուրոյի գլխավորությամբ: Մյուսխաղացողները մարզվում էին արագ տեմպերով:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: