Ռեալի նախկին նախագահ՝ Ռամոն Կալդերոնը, կարծես ծաղրել է Ռեալի ներկայիս կառավարությանը ՝ Մոուրինիոյին անվանելով «Բռնապետ»:
Ռեալի գլխավոր մարզիչ՝ Մոուրինիոն, ներողություն է խնդրել իր պահվածքի համար միայն ակումբի երկրպագուներից: Իսկ Ռեալի նախագահ՝ Պերեսը, չի ցանկանում խառնվել այդ ամենին: Կալդերոնը՝ ով վատ հարաբերություններ ունի Մոուրինիոյի հետ և մշտապես քննադատում է նրան, գտնում է, որ Պերեսը պետք է որոշ քայլեր ձեռնարկի:
«Մոուրինիոն,- ակումբի նախագահն է, քանի որ իրական նախագահը չկարողացավ լուծել այդ խնդիրը, բայց պետք է կարողանար»,-ասել է Կալդերոնը COM Radio-ին տված հարցազրույցում:
«Ֆլորենտինոն պետք է իմանա, որ Ռեալի պատմությունը չպետք է իր մեջ նեռարի նամանատիպ գործողություններ, բայց նա մի կողմ է քաշվել: Պատասխանատվությունը ընկած չի մարզչի վրա , ով այդպիսին է եղել երկար տարիներ և սխալ կլիներ կարծել, որ նա կփխվի Մադրիդ ժամանելուց հետո: Պատասխանատվությունը ընկնում է նրա վրա , ով նրան նշանակել է մարզիչ, բայց չի բացատրել, թե ինչ պետք է անի մարզիչը և ինչ չպետք է անի»:
Երեքշաբթի օրը իսպանական մամուլը տարածել էր լուրեր, իբր թե Մոուրինիոն ցանկացել է հեռանալ Ռեալից: Բայց դրանից հետո Մոուրինիոն ինքը հերքեց այդ տեղեկությունները: Այս ամենի հետ կապված, Կալդերոնը ասել է , որ Մոուրինիոն մոտակա ժամանակներս կլքի թիմը:
«Նա չի մնացել իր նախկին ակումբներից ոչ մեկում 3 տարուց ավել և հեռացել է թիմում վատ մթնոլորտ ստեղծելուց հետո: Այժմ ոչ ոք չի երաշխավորում, որ նույնը չի կրկնվի Ռեալի հետ»:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: