2011/08/17

Կարանկա.«Գրոհելու ենք հենց սկզբից»

«Խաղի հենց սկզբից մենք գրոհելու ենք և կփորձենք գոլ խփել: Մենք տիտղոս կնվաճենք այն դեպքում, եթե խաղանք այնպես, ինչպես Բերնաբեոյում խաղացինք: Կազմում կլինեն փոփոխություններ,բայց այդ մասին կխոսենք վաղը: Բացի այդ պլանավորվել է , որ Մորատան կսկսի թիմի հետ մարզվել ՝հավաքականից վերադառնալուց հետո»:
«Այժմ կենտրոնացել ենք խաղի վրա: Կարևորը տիտղոսն է, իսկ դրա համար պետք է հաղթել: Մեզ պարտավորեցնում է հատկապես անցիալ խաղի հաշիվը: Պետք է հաղթենք Բարսելոնային:»:
«Անցիալ խաղում շատ հնարավորություններ ունեինք գոլեր խփելու համար, բայց չոգտագործեցինք: Անցիալ մրցաշրջանի սկզբում ևս դժվար էին գոլերը տրվում մեր ֆուտբոլիստներին, բայց հետո բացվեց նրանց հոտառությունը: Կարող եմ ասել ,որ Բարսելոնայում գոլեր կխփենք և ավելի լավ կխաղանք: Հենց խաղի սկզբից կգրոհենք, կսեղմենք մրցակցին իր սեփական դարպասին և կհասնենք հաջողության»:
«Իսկ Պեպեի մասին կասեմ հետևյալը Նրան բոլորից լավ ճանաչում է Մադրիդյան մամուլը և գիտի, թե ինչպիսի ֆուտբոլիստ է նա: Պեպեն ամբողջ խաղի ընթացքում աշխատում է, իսկ նրա նման խաղացողները մեզ համար կարևոր են»:
«Մի քանի խաղի ընթացքում արդեն բացահայտվել են նաև Կոենտրանոյի որակները: Նա խաղացել է շատ դիրքերում ու կօգնի թիմին ամեն պարագայում: Նա որակյալ խաղացող է»:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև