2011/08/12

Ռեալը շարունակում է պատրաստվել Կլասիկոյին


Հինգշափթի օրը Վալդեբեբասում կրկին մարդաշատ էր: 10 ֆուտբոլիստները , ովքեր հրավիրվել էին հավաքականներ արդեն վերադարձել են և պատրաստվում են Կլասիկոյին: Մարզմանը մասնակցում էին նաև Կանտեռայի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ Մոուրինիոյի տրամադրության տակ կար 26 ֆուտբոլիստ: Նախկին մարզմանը չէին մասնակցել ՝ Ռամոսը, Շահինը և Գրաներոն: Ռամոսը նաև բաց թողեց իտալացիների հետ խաղը: Բայց այսօր արդեն Ռամոսը մարզվում էր թիմի հետ և կարելի է սպասել, որ նա կխաղա կիրակի օրը: 

Ռեալի երկրորդ մարզմանը ՝ Չինաստանից վերադառնալուց հետո մասնակցում էին հավաքականից վերադարձած բոլոր ֆուտբոլիստները՝ Կասիլիասը, Արբելոան, Ալբիոլը, Ալոնսոն, Ռոնալդուն, Կոենտրանոն, Պեպեն,Կառվալոին և Բենզեման:
Մոուրինիոն նաև մարզմանը կանչել էր Կաստիլիայի ֆուտբոլիստներից՝ Խեսուսին, Նաչոյին, Ալեքսին և Մորատային: 

Երկրորդ խմբում էր մարզվում նաև Ռաֆայել Վառանը: Այն ֆուտբոլիստները , ովքեր ուժերը վերականգնելու կարիք չունեին մարզվում էին ավելի ինտենսիվ: Դարպասապահներ՝ Ադանը, Մեխիասը և Խեսուսը մարզվում էին առանձին խմբում:
 
Միևնույն ժամանակ մոտենում է արդեն կարևոր հանդիպումը և կասկածի տակ է մնում Ռամոսի մասնակցությունը: Ամենայն հավանականությամբ Ռեալը կխաղա հետևյալ կազմով՝
Կասիլիաս, Ռամոս, Պեպե, Կառվալիո, Մարսելո, Ալոնսո, Խեդիրա, Կոենտրանո, Օզիլ, Ռոնալդու և Բենզեմա:

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև