Եվ ահա հանդիպումը ավարտված է: Մադրիդի Ռեալը սեփական հարկի տակ ՝ Սուպերգավաթի առաջին հանդիպումը ավարտեց ոչ ոքի ՝ 2:2 հաշվով:
Ռեալը հանդիպման 13-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Մեզութ Օզիլը , ով գնդակը ուղարկեց դարպասը Բենզեմայի փոխանցումից հետո:Սակայն առաջին կեսի միջնամասում ակտվացավ Բարսան : 36-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը հավասարեցրեց Վիլիան 1:1: Թվում էր առաջին խաղակեսը կավարտվի այդպիսի հաշվով, երբ Ռեալի պաշտպանների սխալից օգտվեց Լեո Մեսսին և հաշիվը դարձրեց 1:2: Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էին Կատալոնացիները, բայց 54 -րդ րոպեին խառնաշփոթից հետո Ալոնսոն կարողացավ հավասարեցնել հաշիվը: Խաղը ավարտվեց 2:2 հաշվով: Մնում է սպասել հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը ՝02:00 ժամին:
Իսպանիայի Սուպերգավաթ 2011. Առաջին հանդիպում «Ռեալ Մադրիդ» 2:2 «Բարսելոնա»:24:55 (ՀՀ), Կիրակի, 14 օգ. 2011 թ. Մարզադաշտ «Սանտիագո Բերնաբեո».
Մրցավար :Տեշերա Վիտերես
2 – «Ռեալ»: Կասիլիաս; Ռամոս, Պեպե, Կարվալիո, Մարսելո; Խեդիրա(Կալյեխոն, 58), Ալոնսո; Դի Մարիա(Կոենտրանո, 53), Օզիլ, Ռոնալդու; Բենզեմա(Իգուային, 81).
2 – «Բարսա»: Վալդես; Ալվեշ, Մասկերանո, Աբիդալ, Ադրիանո(Պիկե, 61); Կեյտա, Տյագո(Խավի, 58), Ինյեստա; Վիլիա(Պեդրո, 72), Մեսսի, Սանչես.
Գոլեր:
1:0 (13):Օզիլ (Բենզեմա).
1:1 (36):Վիլիա
1:2 (45): Մեսսի
2:2 (54): Ալոնսո (Պեպե).
Ֆոտոռեպորտաժը կարող եք դիտել այստեղ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: